Կռիվ Նոր Նորքի շենքերից մեկի բակում. քաղաքացին կռիվը դադարեցնելու նպատակով իր պատուհանից օդ է կրակել
Օգոստոսի 16-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Նոր Նորքի 8-րդ զանգվածի 35 շենքի մոտ կռիվ է եւ կրակոցի ձայն է լսվել:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 22.30-ին նշված շենքի բակում 59-ամյա մի տղամարդու եւ այլ անձանց միջեւ տեղի ունեցած վիճաբանությունը դադարեցնելու նպատակով, 34-ամյա մի քաղաքացի կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը իր բնակարանի պատուհանից, իրեն պատկանող «Զորակ» տիպի գազային ատրճանակով կրակել է օդ:
Նա բերման է ենթարկվել, ներկայացրել ատրճանակը:
Նշանակվել է փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Ջրվեժի «Սոչի Պալաս» հյուրանոցային համալիրի մոտից դանակահարված երկու երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 03։15-ի սահմաններում «Սո...
Հրազդանում գնացքի՝ հանքանյութով բեռնված 9 վագոններ դուրս են եկել երկաթգծից և թեքվել. Shamshyan.com
Երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 06։55-ի սահմաններում Սևան-...
19-ամյա զինծառայողը Toyota-ով բախվել է էլեկտրասյանն ու վնասվածքներով տեղափոխվել Գորիսի ԲԿ. Shamshyan.com
Երեկ՝ օգոստոսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ժամը 09։40-ի սահմաններ...
Վեդի-Լանջառ ավտոճանապարհի «Hyundai Sonata»-ն ընկել է ջրատարը. կան տուժածներ
Օգոստոսի 18-ին` ժամը 04:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Լանջառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կ...