Խուզարկություններ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում. հայտնաբերվել են խաղաթղթեր, հեռախոսներ, wi-fi սարք
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում երեկ՝ օգոստոսի 15–ին խուզարկություն է իրականացվել։
Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ օգոստոսի 15-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են 4 բջջային հեռախոս, 1 ականջակալ, 1 wi-fi սարք և գործարանային արտադրության 47 հատ խաղաթուղթ։
Իսկ օգոստոսի 16-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Ս. Գ.-ին երկարատև տեսակցության եկած քաղաքացուհի Ա. Լ.-ի պայուսակում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոս:
Ըստ քաղաքացուհու հայտարարության՝ բջջային հեռախոսը ցանկացել էր փոխանցել ամուսնուն:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Ջրվեժի «Սոչի Պալաս» հյուրանոցային համալիրի մոտից դանակահարված երկու երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 03։15-ի սահմաններում «Սո...
Հրազդանում գնացքի՝ հանքանյութով բեռնված 9 վագոններ դուրս են եկել երկաթգծից և թեքվել. Shamshyan.com
Երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 06։55-ի սահմաններում Սևան-...
19-ամյա զինծառայողը Toyota-ով բախվել է էլեկտրասյանն ու վնասվածքներով տեղափոխվել Գորիսի ԲԿ. Shamshyan.com
Երեկ՝ օգոստոսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ժամը 09։40-ի սահմաններ...
Սահմանապահները ձերբակալել են Վրաստանի 8 քաղաքացու
Օգոստոսի 17-ին ռուս սահմանապահները ձերբակալել են Վրաստանի յոթ քաղաքացու։ Ձերբակալությունները կատարվել են Աձվիսի և Ախալու...