Կոնդում ապօրինի ծառահատման պատճառով վեճ է ծագել. կա երկու տուժած
Օգոստոսի 14-ին, ժամը 9-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Կոնդում ապօրինի ծառահատում է, անհայտ անձինք դանակով և մահակներով հարձակվել են իրենց աշխատակիցների վրա: Երկու րոպե անց ստացվել է նոր ահազանգ. անհայտ քաղաքացին հայտնում էր, որ Ռուսթավելու փողոցում դանակահարություն է, մեկի ոտքին են խփել՝ արնհոսում է: Ինչպես հայտնում է ՀՀ Ոստիկանությունը, մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:
Մեկ ժամ անց հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ 37-ամյա վարորդին և «ձախ ազդրի կտրած-ծակած վերք, կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ՝ նույն ՓԲԸ աշխատակից նրա եղբորը:
Բաժնի քրեական հետախույզների և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռուսթավելու անվան դպրոցի բակում ապօրինի ծառահատման հետ կապված վիճաբանության ժամանակ ձեռքերով, ոտքերով և կտրող առարկայով եղբայրներին մարմնական վնասվածքներ են պատճառել Ռուսթավելու փողոցի բնակիչ 62-ամյա մի տղամարդ ու նրա 44-ամյա որդին, որոնք ժամը 10.05-ին բերման են ենթարկվել բաժին և տվել բացատրություններ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է մոտենալ Սերգեյ Շոյգուի օդանավին
ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին Բալթյան ծովի չեզոք ջրերի վրայով...
19-ամյա զինծառայողը Toyota-ով բախվել է էլեկտրասյանն ու վնասվածքներով տեղափոխվել Գորիսի ԲԿ. Shamshyan.com
Երեկ՝ օգոստոսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ժամը 09։40-ի սահմաններ...
«Զվարթնոց»-ում մատուցողը տաք թեյը լցրել է 3-ամյա երեխայի վրա
Երեկ «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից շտապօգնության մեքենայով Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն է տեղ...
Ջրվեժի «Սոչի Պալաս» հյուրանոցային համալիրի մոտից դանակահարված երկու երիտասարդ տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 03։15-ի սահմաններում «Սո...