Ո՞վ է ՔԿ ղեկավարի նորանշանակ տեղակալը
Ինչպես արդեն հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որով Արսեն Այվազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։
Մամուլում նորանշանակ տեղակալը տարբեր առիթներով շատ է հայտնվել։
Ամիսներ առաջ տեղեկություններ էին շրջանառվում, որ Արսեն Այվազյանը հավակնում է ՀՀ ոստիկանապետի պաշտոնին։
Armdaily.am-ը գրում է, որ մասնագիտական շրջանում Այվազյանը բարի համբավ ունի։ Նա հայտնի է դարձել մի քանի տարի առաջ Արմավիրի մանկապարտեզում տեղի ունեցած դեպքից հետո, երբ քաղաքացին պատանդ էր վերցրել մանկապարտեզի 2.5 տարեկան սանին։ Պատանդառուի հետ մի քանի ժամ բանակցություններ է վարել ու երեխայի կյանքը փրկել է այն ժամանակ Արմավիրի մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանը։
Նշենք, որ Այվազյանը Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի սանիկն է։ Վերջինս ակտիվորեն զբաղվել է Այվազյանի լոբբինգով, ամեն կերպ աջակցել է նրան։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա 4 օրերին
Առաջիկա 4 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետութ...
Սպիտակ տան Facebook-ի պաշտոնական էջում դոլարի ու յուանի կողքին հայտնվել է «հին» հայկական 100 դրամ
Սպիտակ տան Facebook-ի պաշտոնական էջում հրապարակվել է նյութի հղում, որում որպես նկարազարդում օգտագործվել է ազգային ա...
Պլանային ջրանջատում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աշխարհում գործող զարմանալի տուգանքները, որոնց մասին դժվար թե կռահեք
Ինչպես հայտնի է՝ օրենքի չիմացությունը մեզ չի ազատում պատասխանատվությունից: Այս կանոնը հաշվի առնելով՝ արձակուրդային...