Աշխարհում գործող զարմանալի տուգանքները, որոնց մասին դժվար թե կռահեք
Ինչպես հայտնի է՝ օրենքի չիմացությունը մեզ չի ազատում պատասխանատվությունից:
Այս կանոնը հաշվի առնելով՝ արձակուրդային այս շրջանում ճամփորդող զբոսաշրջիկներին shantnews.am-ը հղում անելով Miridei.com-ին առաջարկում է ծանոթանալ տարբեր երկրներում գործող՝ մեզ համար մի փոքր զարմանալի ու զավեշտալի թվացող տուգանքների, որոնց մասին դժվար է անգամ կռահել:
1.Եգիպտոս.
Այստեղ չի թույլատրվում կերակրել ծովի ձկներին, կոտրել մարջանի կտորներն ու առավել ևս դրանք երկրի տարածքից դուրս հանել:
Այստեղ կարող եք մեծ տուգանքի արժանանալ նաև ծովային ոզնիներն ու խեցիները երկրից դուրս տանելու փորձի դեպքում:
Չի թույլատրվում նաև լուսանկարել երկրի ռազմական ու քաղաքական նշանակության հաստատություններն ու շենքերը:
Այս բոլորի համար Ձեզ սպառնում է մինչև 1000 դոլար տուգանք, իսկ վերջին լուսանկարների համար կարող եք անգամ ազատազրկման դատապարտվել:
2. Սինգապուր
Այստեղ խստագույն ձևով արգելվում է Աստվածաշունչ ունենալ Ձեզ մոտ, ինչպես նաև Քրիստոսի մասին խոսակցություններ վարելը:
Եթե որոշել եք հասարակական վայրում ծխել, ապա դրա համար նվազագույնը հավելյալ 800 դոլար պետք է ունենաք, որպեսզի վճարեք տեղի իշխանություններին:
Ծամած մաստակն ու ծխախոտի ծխուկները գետնին նետելու համար տուգանքը կրկնակի քիչ է՝ 400 դոլար:
3. Թաիլանդ
Եթե Դուք Թաիլանդում եք ու առանց ներքնազգեստի, ապա խորհուրդ չենք տալիս այդ տեսքով փողոց դուրս գալ:
Իսկ մեքենան բաց իրանով վարելու դեպքում կարող եք տուգանվել 10 դոլարով:
Ճանապարհին մաստակ գցելը կարժենա 600 դոլար:
Իսկ Թաիլանդի թագավորի լուսանկարը պղծելու դեպքում պատրաստվեք 7 տարվա ազատազրկման:
4. Գերմանիա
Երբևէ կարո՞ղ էիք կռահել, որ այստեղ ճանապարհը անկյունաձև կրճատելու դեպքում կարող եք տուգանվել 5 եվրոյով, հենց այդպես):
Նույնքան տուգանք սահմանված է նաև պատնեշի վրայով ցատկելու դեպքում:
Մեքենան վարելու ընթացքում հեռախոսով առանց ականջակալի խոսելու դեպքում պատրաստվեք 40 եվրո վճարել:
35 եվրո՝ մեքենայի արագությունը սահմանվածից 20 կմ և ավելի արագ վարելու դեպքում:
50 կմ և ավելի արագությունը գերազանցելու դեպքում 240 եվրո տուգանք է սահմանված:
10 եվրո կվճարեք մեքենաների համար սահմանված ճանապարհով հեծանիվ կամ անվաչմուշկ վարելու համար: Այս երկրում դրանց համար հատուկ հատված է առանձնացված:
5. Իսպանիա
Այս երկրում առանձնակի ուշադրություն են դարձնում ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման խնդրին:
Եթե որոշել եք Իսպանիայում մեքենա վարել, ապա պետք է իմանալ, որ երթևեկելի ճանապարհի չնախատեսված հատվածով անցումը կարող է 80 եվրո արժենալ:
Նույնքան կտուգանվեք նաև այն դեպքում, եթե մեքենան երթևեկելի հատվածում չափազանց դանդաղ վարեք:
Լուսացույցի կարմիր ազդանշանի ներքո երթևեկելու դեպքում պատրաստվեք վճարել 200 եվրո:
Արագության գերազանցումը տուգանվում է 100-600 եվրոյով:
Չնախատեսված վայրում մեքենան կայանելու դեպքում 48 եվրո տուգանք է սահմանված:
Մեքենայից ծխախոտի ծխուկները նետելու դեպքում կտուգանվեք 90 եվրոյով:
130-300 եվրոյով տուգանվում են ներքնազգեստով կամ լողազգեստով զբոսնող անձինք:
Այստեղ հատուկ կետ նվիրված է իրավապահ մարմնի ներկայացուցիչների հետ հաղորդակցվելու մշակույթին: Այսպես, ոստիկանի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքի համար նախատեսված է 250-500 եվրո տուգանք:
Հասարակական վայրերում ալկոհոլային խմիչք ընդունելու դեպքում՝ ուշադրություն. 1000 եվրո տուգանք է սահմանված:
Եվ վերջին կետը. Իսպանիայում հողաթափերով երբեք մի՛ նստեք ղեկին: