Հակառակորդի կողմից վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողին տեղափոխել են Երևան
Ճամբարակում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային իրավորում ստացած 27–ամյա պայմանագրային զինծառայողին երեկ՝ օգոստոսի 13–ին Ճամբարակի առողջության կենտրոնում վիրահատել են։
Այս մասին NEWS.am–ին հայտնեց Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքումյանը։ Նա նշեց, որ զինծառայողն իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով։ Զինծառայողին վիրահատելու համար Երևանից Ճամբարակ են ժամանել զինվորական հոսպիտալի բժիշկներ։
Լրատվամիջոցի հետ զրույցում ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ զինծառայողին երեկ տեղափոխել են Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ օգոստոսի 13-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով Գեղարքունիքի մարզում զինծառայող է հրազենային վնասվածք ստացել պայմանագրային զինծառայող Արտակ Օ-ն։ Փաստի առթիվ սպանության փորձի հատկանիշներով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է մոտենալ Սերգեյ Շոյգուի օդանավին
ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին Բալթյան ծովի չեզոք ջրերի վրայով...
Եգիպտոս մեկնած հայերը հայտնվել են փողոցում․ ընտանիքները խաբեության զոհ են դարձել
Այս պահին Շարմ Էլ Շեյխում 10 հոգանոց հայերի խումբը հայտնվել է փողոցում: Նշվում է, որ նրանք փաթեթներն ամրագրել են J...
«Զվարթնոց»-ում մատուցողը տաք թեյը լցրել է 3-ամյա երեխայի վրա
Երեկ «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից շտապօգնության մեքենայով Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն է տեղ...
5 զոհ և 6 վիրավոր․ Կրասնոդարում խոշոր ավտովթար է տեղի ունեցել
ՌԴ Կրասնոդարի երկրամասում այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 17:00-ի սահմաններում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին...