Երևանում թալանել են «Արամյանց» բժշկական կենտրոնի վիրաբույժի տունը. SHAMSHYAN.com
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում խոշոր չափի բնակարանային գողության փաստով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Տիգրան Սարգսյանի ահազանգի փաստով։ Վերջինս երեկ՝ օգոստոսի 12-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 16։30-ից մինչև ժամը 18։50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի դուռը, մտել ներս և զգեստապահարանից հափշտակել ոսկյա զարդեր և Ռուսաստանի Դաշնության խոշոր չափի գումար։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Սարգսյանն աշխատում է «Արամյանց» բժշկական կենտրոնում՝ որպես վիրաբույժ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է մոտենալ Սերգեյ Շոյգուի օդանավին
ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին Բալթյան ծովի չեզոք ջրերի վրայով...
Եգիպտոս մեկնած հայերը հայտնվել են փողոցում․ ընտանիքները խաբեության զոհ են դարձել
Այս պահին Շարմ Էլ Շեյխում 10 հոգանոց հայերի խումբը հայտնվել է փողոցում: Նշվում է, որ նրանք փաթեթներն ամրագրել են J...
«Զվարթնոց»-ում մատուցողը տաք թեյը լցրել է 3-ամյա երեխայի վրա
Երեկ «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից շտապօգնության մեքենայով Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն է տեղ...
5 զոհ և 6 վիրավոր․ Կրասնոդարում խոշոր ավտովթար է տեղի ունեցել
ՌԴ Կրասնոդարի երկրամասում այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 17:00-ի սահմաններում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին...