Երևանում 14-ամյա տղան կրծքավանդակի մասում ծակած-կտրած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան՝ 14-ամյա Էրիկ Մ.-ն, հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Այս պահին հիվանդանոց են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները: Ոստիկանությունը պարզում է, թե որտեղից է երեխան դանակահարված վիաճակում տեղափոխվել հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ւոնցել Շենգավիթ վարչական տարածքում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է մոտենալ Սերգեյ Շոյգուի օդանավին
ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին Բալթյան ծովի չեզոք ջրերի վրայով...
Եգիպտոս մեկնած հայերը հայտնվել են փողոցում․ ընտանիքները խաբեության զոհ են դարձել
Այս պահին Շարմ Էլ Շեյխում 10 հոգանոց հայերի խումբը հայտնվել է փողոցում: Նշվում է, որ նրանք փաթեթներն ամրագրել են J...
«Զվարթնոց»-ում մատուցողը տաք թեյը լցրել է 3-ամյա երեխայի վրա
Երեկ «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից շտապօգնության մեքենայով Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն է տեղ...
5 զոհ և 6 վիրավոր․ Կրասնոդարում խոշոր ավտովթար է տեղի ունեցել
ՌԴ Կրասնոդարի երկրամասում այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 17:00-ի սահմաններում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին...