«Բանակում»–ի Էմիլ Գալստյանի մասնակցությամբ միջադեպ Հյուսիսային պողոտայում. դերասանը պարզաբանել է
Հյուսիսային պողոտայում երեկ՝ օգոստոսի 12–ին միջադեպ է տեղի ունեցել «Բանակում» սերիալից հայտնի Էմիլ Գալստյանի և «Ստամբուլյան» կոնվենցիայի դեմ իրականացվող ստորագրահավաքի կազմակերպիչների միջև։ Irakanum.am-ի տեղեկություններով՝ քաշքշուկ է տեղի ունեցել, ինչից հետո Էմիլը դիմել է իրավապահներին։ NEWS.am-ի հետ զրույցում դերասան Էմիլ Գալստյանը պատմել է, որ Հյուսիսային պողոտայում հանդիպման էր, ու մինչ ընկերը կգար, նկատել է, որ ինչ-որ ստորագրահավաք է, հետաքրքրել է, մոտեցել ու հարցրել, թե ինչի հետ է կապված ստորագրահավաքը: Ի պատասխան կազմակերպիչները, մասնավորապես, նշել են. «Ի՞նչ ես կապիկություն անում, իբր չգիտես ինչ ստորագրահավաք է»։
Նա շեշտում է՝ ինչի պետք է հարցներ, եթե տեղյակ լիներ, թե ինչ ստորագրահավաք էր. «Եթե իմանայի, ինչի՞ պիտի հարցնեի, կամ եթե դերասան ես, ուրեմն կապիկ եմ։ Ի՞նչ բարոյական իրավունք ունեն իմ հասցեին այսպես արտահայտվելու»։
Ոստիկանությունից հայտնեցին, որ երեկ մի քաղաքացի հաղորդում է ներկայացրել և հայտնել, որ Հյուսիսային պողոտայի սկզբնամասում իրեն հրել են, հարվածել։
Ոստիկանության ծառայողները հյուսիսային պողոտայից ծեծի կասկածանքով բերման են ենթարկել երկու անձի և հրավիրել ահազանգողին։
Մեր տեղեկություններով՝ բերման ենթարկվածները «Կամք» հասարակական նախաձեռնության ներկայացուցիչներ Գեւորգ Գյուլումյանը եւ Արթուր Ալեքսանյանն են, որոնց ժամեր անց ազատ են արձակել։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքնություն, նախապատարսվում են նյութեր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է մոտենալ Սերգեյ Շոյգուի օդանավին
ՆԱՏՕ-ի F-18 կործանիչը փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին Բալթյան ծովի չեզոք ջրերի վրայով...
Եգիպտոս մեկնած հայերը հայտնվել են փողոցում․ ընտանիքները խաբեության զոհ են դարձել
Այս պահին Շարմ Էլ Շեյխում 10 հոգանոց հայերի խումբը հայտնվել է փողոցում: Նշվում է, որ նրանք փաթեթներն ամրագրել են J...
«Զվարթնոց»-ում մատուցողը տաք թեյը լցրել է 3-ամյա երեխայի վրա
Երեկ «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից շտապօգնության մեքենայով Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն է տեղ...
5 զոհ և 6 վիրավոր․ Կրասնոդարում խոշոր ավտովթար է տեղի ունեցել
ՌԴ Կրասնոդարի երկրամասում այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 17:00-ի սահմաններում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին...