«Ռուսթավի 2»-ի նոր սեփականատերը որոշել է վաճառել ընկերությունը
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության բաժնեմասերի 100 տոկոս սեփականատեր Քիբար Խալվաշին որոշել է վաճառել ընկերությունը:
Խալվաշին հայտարարություն է տարածել՝ նշելով որոշման պատճառը։ Նրա խոսքով տարիների ընթացքում ընկերությունը խորը ճգնաժամի մեջ է հայտնվել:
Նա «Ռուսթավի 2»-ի նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային մեղադրել է ընկերության վարկային պարտքերի համար․ այդ թիվը կազմում է մոտ 70 000 000 լարի, որից միայն պետական բյուջեին պարտքը հասնում է 27 000 000 լարիի: Խալվաշիի խոսքերով Նիկա Գվարամիան ալիքը օգտագործել է միայն քաղաքական նպատակներին հասնելու համար, գրում է aliq.ge-ն:
Քիբար Խալվաշին հայտարարել է, որ չունենալով բավական գումար ընկերությունը ճգնաժամից դուրս հանելու համար որոշում է կայացրել այն վաճառել: Նա ասել է, որ պատրաստ է հարցը մանրամասնորեն քննարկել շահագրգիռ բոլոր կողմերի հետ, ովքեր ցանկանում են ձեռք բերել «Ռուսթավի 2»-ը և օգնել այն դարձնելու հաջողակ հեռուստաընկերություն:
Նմանատիպ հոդվածներ
Ով է Ադրբեջանում գերի ընկած զինծառայողը
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ադրբեջանի սահմանը հայ քաղաքացի է անցել։ Այս լուրը պաշտոնապես հաստատել էր ՊՆ մամուլի խոսն...
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա 4 օրերին
Առաջիկա 4 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետութ...
Զինծառայող Արայիկ Ղազարյանը լքել է մարտական դիրքը. Արցախի ՊԲ-ն` ադրբեջանական կողմում գտնվող հայ քաղաքացու մասին
Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս...
Ռուս-վրացական սահման տանող նոր ավտոճանապարհի շինարարությունը կսկսվի մինչեւ 2019-ի վերջը
Վրաստանում ռուս-վրացական սահման տանող նոր ավտոճանապարհի շինարարությունը կսկսվի մինչեւ 2019-ի վերջը: Այս մասին հայտարարել...