Նիկոլ Փաշինյանը Մարալիկում մասնակցում է բամբակամանվածքային գործարանի բացմանը
Նիկոլ Փաշինյանը Մարալիկում մասնակցում է բամբակամանվածքային գործարանի բացմանը: Վարչապետը տեղից ուղիղ եթերի միջոցով ցույց է տվել նորաբաց գործարանը: Նա նաեւ գրել է. «Հայաստան 2019: Ֆաբրիկայի բացում Մարալիկում: Հայաստանը պիտի դառնա արդյունաբերական երկիր»:
«Ֆրանկ Մյուլլեր» բրենդի հիմնադիր Վարդան Սրմաքեշը եւս Մարալիկում մասնակցում է բամբակամանվածքային գործարանի բացման արարողությանը: Նա գործարանի համասեփականատերերից է:
Գործարանի խնդիրը թելերի արտադրության նախնական փուլն է, եթե ամբողջ թափով աշխատի, իր շուրջ կհամախմբի շատ ավելի փոքր գործարաններին, գործարանի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց մյուս համասեփականատեր Գևորգ Գասպարյանը:
Խոսելով գործարանի բացման համար տրամադրված ծախսերից՝ Գասպարյանն ասաց, որ ներդրվել է ավելի քան 4 մլն դոլար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ նախագահը մոտոցիկլետով մասնակցել է բայք շոուին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտոցիկլետ վարելու տեսանյութը ակտիվ քննարկում են համացանցում։ «Ուրալ» մակնիշի կցասայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հովտաշենում լողացրեցին արագիլներին
Արարատի մարզի Հովտաշեն գյուղում այսօր դարձյալ լողացրել են աղտոտված արագիլներին: shantnews.am-ը գրում է․ վերջին մեկ ամսվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդգես Գասպարին պառկել է Քաղաքապետարանի շենքի դիմաց
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկել է Քաղաքապետարանի շենքի դիմաց։ Վերջինս նշում է, որ դիմում է գրել քաղա...
Հայկ Մարությանը ջայլամի քաղաքականություն է վարում ու կեղծ քրեական գործ է «կարում». Սոնա Աղեկյան
Իշխանությունը սարսափի մեջ է, ոստիկանական ջոկատի ետևում թաքնվել են, գրասեղանի տակ են մտել: Այս մասին քաղաքապետարանի դիմաց...