ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ նախագահը մոտոցիկլետով մասնակցել է բայք շոուին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտոցիկլետ վարելու տեսանյութը ակտիվ քննարկում են համացանցում։ «Ուրալ» մակնիշի կցասայլակով մոտոցիկլետի ղեկին նստած` Պուտինը մասնակցել է «Գիշերային գայլեր» մոտոակումբի կազմակերպած «Բաբելոնի ստվեր» միջազգային բայք-շոուին։
armeniasputnik.am-ը գրում է, օգտատերերը հիացած են ՌԴ նախագահի հզոր կերպարով։ Նրանց ուրախացնում է այն փաստը, որ Պուտինն էքստրիմին հաղորդակից է դարձնում նաև Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովին և Սևաստոպոլի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Ռազվոժաևին։
Պուտինի մոտոցիկլետին ամրացված էր Ռուսաստանի դրոշը. նախագահը «Գիշերային գայլեր» մոտոակումբի առաջնորդ Ալեքսանդր Զալդաստանովի ուղեկցությամբ քշեց ուղիղ բեմի մոտ։
«Ուզում եմ ասել, որ սա շատ լավ նախաձեռնություն է։ Լավ գաղափար է, որը համախմբում է և՛ տեխնիկայի, և մոտոցիկլետների սիրահարներին, և՛ բոլոր նրանց, ովքեր հոգով և սրտով են վերաբերվում մեր Հայրենիքին», – ասել է Պուտինը։
Սա թվով 11-րդ բայք շոուն է։ Առաջինը տեղի է ունեցել 10 տարի առաջ Սևաստոպոլի Գասֆորտ լեռան մոտ։ Այս շոուները կրում են հայրենասիրական բնույթ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հովտաշենում լողացրեցին արագիլներին
Արարատի մարզի Հովտաշեն գյուղում այսօր դարձյալ լողացրել են աղտոտված արագիլներին: shantnews.am-ը գրում է․ վերջին մեկ ամսվա...
Արագիլների աղտոտման գործով քրեական վարույթ է սկսվել
Շրջակա միջավայրի նախարարի խորհրդական Կարեն Աղաբաբյանը, ով այսօր Արարատի մարզի Հովտաշեն գյուղում ներկա էր արագիլներ լողաց...
Նիկոլ Փաշինյանն ու Հայկ Մարությանն աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկում են աղբահանության խնդիրները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է ունենում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։Պաշտոնյաները քննարկու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիլիջանից քոթոթը տեղափոխվեց Վայրի կենդանիների փրկարար կենտրոն
FPWC ջանքերով և մեր գործընկեր կառույցների աջակցությամբ օրերս Դիլիջանից Վայրի կենդանիների փրկարար կենտրոն տեղափոխվեց առան...