ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հովտաշենում լողացրեցին արագիլներին
Արարատի մարզի Հովտաշեն գյուղում այսօր դարձյալ լողացրել են աղտոտված արագիլներին: shantnews.am-ը գրում է․ վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն մի քանի անգամ կազմակերպվել է այս գործընթացը, որի արդյունքում մի քանի տասնյակ արագիլներ են փրկվել: Սակայն խնդիրը սրանով չի լուծվել, տարածաշրջանի 11 գյուղերում յուղի շերտով պատված արագիլների թիվը հասնում է մի քանի հարյուրի:
Արարատյան դաշտի այգաբացը Հովտաշենի արագիլներից քչերն են դիմավորում բներից: Յուղոտված մարմնի ծանրությունը թռչուններն այլևս ի զորու չեն պահել մեկ ոտքի վրա: Մի մասին լողանալուց հետո հաջողվում է հասնել բներին, իսկ շատերը, մարդկանց հետ բարեկամացած, ձեռնասուն կենդանու նման շրջում են արոտներում ու փողոցներում:
Ինչպես հայտնի է, շուրջ 300 արագիլների փետուրները յուղի շերտով են պատվել ձկնաբուծարաններից գետը լցված ձկան թափոններից: Նրանց մարմինը ծանրացել է, թռչելը դարձել է անհնար, չեն կարողանում կեր հայթայթել: Գյուղացիներն ահազանգեցին, միացան բնապահպանները, շրջակա միջավայրի նախարարությունը, բնապահպանության տեսչությունն ու կամավորներ, բոլորը միասին որոշեցին մաքրել թռչուններին: Այսօր եկել են արդեն փորձված ու պատրաստված:
Ոչ այնքան լողացնելը, որքան նրանց բռնելն է դժվար: Պարզվում է՝ թչուններն արդեն ճանաչում են գյուղապետի մեքենան, ձուկ ուտելու ախորժակով հետևում են նրան ու հայտնվում իրենց համար պատրաստված թակարդում:
Գյուղապետարանի տարածքում ամեն ինչ պատրաստ է լոգանքի համար, 6 արագիլների փետուրները կմաքրեն յուղի շերտից, իսկ թռչունների սթրեսը փորձում են մեղմել երգով:
ԱՄՆ-ից ուղարկված այս լուծույթը, որը քայքայող հատկություններ չունի, տարրալուծում է յուղային զանգվածը: Այն օգտագործվել է Մեքսիսկական ծոց թափված նավթը կենդանիների վրայից մաքրելու ժամանակ: Այս դեպքում, սակայն, կարևոր են համարում մեղավորներին պատասխանատվության ենթարկելը. նախարարի խորհրդականը կարևորում է, որ արդեն սկսվել է քրեական վարույթ:
Մի քանի անգամ լողանալուց հետո թռչունն ազատություն ստացավ, ու թերևս 10-15 օրում կվերականգնի ուժերը: Այս ընթացքում եղել են նաև կորուստներ, նախարարությունը գրանցել է արագիլների անկման երկու դեպք, սակայն չեն բացառում, որ դրանք շատ ավելին են եղել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ նախագահը մոտոցիկլետով մասնակցել է բայք շոուին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոտոցիկլետ վարելու տեսանյութը ակտիվ քննարկում են համացանցում։ «Ուրալ» մակնիշի կցասայ...
Արագիլների աղտոտման գործով քրեական վարույթ է սկսվել
Շրջակա միջավայրի նախարարի խորհրդական Կարեն Աղաբաբյանը, ով այսօր Արարատի մարզի Հովտաշեն գյուղում ներկա էր արագիլներ լողաց...
Նիկոլ Փաշինյանն ու Հայկ Մարությանն աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկում են աղբահանության խնդիրները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է ունենում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։Պաշտոնյաները քննարկու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիլիջանից քոթոթը տեղափոխվեց Վայրի կենդանիների փրկարար կենտրոն
FPWC ջանքերով և մեր գործընկեր կառույցների աջակցությամբ օրերս Դիլիջանից Վայրի կենդանիների փրկարար կենտրոն տեղափոխվեց առան...