Հայկ Մարությանը ջայլամի քաղաքականություն է վարում ու կեղծ քրեական գործ է «կարում». Սոնա Աղեկյան

Իշխանությունը սարսափի մեջ է, ոստիկանական ջոկատի ետևում թաքնվել են, գրասեղանի տակ են մտել: Այս մասին քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, որը մասնակցում է Երևանի քաղաքապետարանի դիմաց ընթացող բողոքի ակցիային՝ «Քաղաքական և կենցաղային աղբի մաքրում» կարգախոսով։

«Իրենք լիազորություններն ու աշխատանքներն իրականացնելու փոխարեն, այստեղ ուղարկել են մեր ոստիկաններին, որպեսզի ոստիկանական պատի միջոցով մեզ խոչընդոտեն: Սա խոսում է մեր հաղթանակի մասին: Այսօր այստեղ ենք հավաքվել, որպեսզի ցույց տանք, որ քաղաքային իշխանությունը ոչ միայն չի աշխատում, ձախողվել է, խաբել է, այլև չի աշխատում քաղաքացիների հետ: 

Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը մեզ խոստանում էր, որ գալու է և հրատապ խնդիրների  շարքում մաքրելու է Երևանը կեղտից, աղբից, մենք արձանագրեցինք փաստը, որ Երևանն աննախադեպ կեղտի մեջ շաղախված է և Երևան քաղաքում գարշահոտություն է տիրում, դրանից մարդիկ վատանում են, հիվանդություններ են ձեռք բերել, անընդհատ շտապօգնության մեքենաներով տեղափոխվում են ինֆեկցիոն հիվանդանոց: 

Հարցը բարձրաձայնելուց հետո քաղաքապետը, փոխանակ համարձակություն ունենա, իջնի, նայի քաղաքացիների աչքերի մեջ, ասի, թե ինչ խնդիրներ ունի, գուցե մենք օգնենք, գուցե մի տեղ իրենց խելքն ու կամքը չի բավականացնում, ցանկություն չունի, կամ թիմը պորֆեսիոնալ չէ, մտան ջայլամի քաղաքականության մեջ և կեղծ քրեական գործ կարեցին»,- ասաց Աղեկյանը:

Նրա խոսքով՝ աղբի խնդրից հետո խոսել են վերելակների խնդրի, կանաչապատման իսպառ բացակայության, հանրային տրանսպորտի մասին, խոսել են բարեկագման բացակայության մասին, կառուցապատման բացակայության մասին, այս ամենին գումարվում է Երևանի քաղաքապետի բացահայտ անգործությունն ու արհամարհանքը Երևանի քաղաքացիների նկատմամբ:

«Երևանի քաղաքապետը, կապ չունի, որ նա այսօր կրում է Հայկ Մարության անունը, կարող է վաղն այլ անուն կրել, տեսաուղերձով ուղարկել էինք հարցեր, որոնց պատասխանները նա վախեցավ տրամադրել, որովհետև չուներ պատասխաններ, հետո դիմումով հարցեր տվեցինք՝ ինչո՞ւ է Երևանում ձախողվել աղբահանությունն ու սանմաքրումը: Քաղաքապետը գալիս և նվնվում է հարցազրույցներում, թե նախկին իշխանություններն այնպիսի պայմաններ են ստեղծել, որ ես չեմ կարողնում աշխատել, ապա ինչո՞ւ չի կանչում նախկին իշխանություններին իրավական դաշտ և ինչո՞ւ չկա դատական հայց: Երկորդը, մենք ասացինք, թե այդ «խնչող» խոսնակին գրավոր նկատողություն տվե՞լ եք, ներկայացրեք այդ գրավոր նկատողությունը և այլն»,- ասաց Աղեկյանը:

Նա նաև խոսեց պարգևատրումներից, չստացված հարցերի պատասխաններից և ասաց, որ հուլիսիս 22-ից հետո իրենց ասել են, որ պատասպանը կստատան հինգ աշխատանքային օրում ու մինչ այսժմ պատասխան չեն ստացել:
Այսօր պահանջում են, եթե քաղաքապետն ունի քաղաքական կամք և ցանկություն, ապա պատասխանի ինքը կամ լիազորված անձը:

Քաղաքականություն