Թուրքիայում 400 տուն է վնասվել, կա 78 տուժած երկրաշարժի հետևանքով
Թուրքիայի Դենիզլի նահանգում երեկ գրանցված երկրաշարժի հետևանքով ավելի քան 390 տուն է վնասվել, գրում են թուրքական լրատվամիջոցները:
Աղբյուրի հաղորդմամբ՝ երկրաշարժի հետևանքով տուժել է 78 մարդ: Այն նաև վնաս է հասցրել նահանգի օդանավակայանին:
Նշենք, որ նախօրեին Դենիզլի նահանգում 6,0 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել։
Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան նահանգներում:
Նմանատիպ հոդվածներ
«ԳԱԶել»-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխայի․ վերջինս տեղում մահացել է
Օգոստոսի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։Գագիկ Շամշյանը հայտնում է ժամը 09։00-ի սահմաններում Աս...
Ֆիլմ հիշեցնող գողություն Երևանում․ գողացել են չհրկիզվող պահարանը, տանտիրոջ մեքենան, և սա դեռ ամենը չէ
Երեկ, օգոստոսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 14։30-ի սահմաններում Ոստիկանության...
8000 քմ տարածք է այրվել Գագիկ Ծառուկյանի տան հարակից տարածքում
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան մոտակայքում խոտածածկ տարածք է այրվել: Հրդեհն ընդգրկել է շուրջ 8000 քմ տարածք։ Այս մասի...
Հրդեհ՝ «Երևան Սիթի»-ի պահեստում
Օգոստոսի 8-ին՝ ժամը 22:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմար...