Սևանի ռեստորաններից մեկում փորձել են կեղծ 500 եվրո իրացնել
Օրերս ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների շնորհիվ տեղեկություններ ստացան, որ Սևանի թերակղզում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամ է իրացվել։ Ինչպես հայտնում է ՀՀ Ոստիկանությունը, գլխավոր վարչության քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների հետ, պարզեցին դեպքի մի շարք համգամանքներ։ Հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին անձինք։ Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ կատարվեցին։ բերման ենթարկվածներից մեկի բնակարանում հայտնաբերվեցին ծխախոտի տուփերով մարիխուանայի նմանվող զանգվածներ, ինչպես և ատրճանակ, որոնք առգրավվեցին հետագա գործողությունների համար։ Մեկ անձ կալանավորվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում Tesla ավտոմեքենան պայթել է երթևեկելիս․ կան տուժածներ
Մոսկվայի շրջանային ավտոճանապարհին պայթյուն է տեղի ունեցել: Instagram-ի օգտատերերից մեկի հրապարակած կադրերում երևում է Te...
Ինչպե՞ս են Իսպանիայում պատժել սառնարանը ձորը նետած տղամարդուն
Իսպանիայում ոստիկանությունը ստիպել է քաղաքացուն քաղաքն աղտոտելու համար տուգանք վճարել։ Տղամարդն արդեն շարքից դուրս եկած...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեխային հարվածում է ասֆալտին՝ պաշտպանելով իր որդուն
Տղամարդն ամբողջ ուժով նետել է 10-ամյա տղային գետնին՝ պաշտպանելով որդուն, իսկ այժմ ապաշխարում է: Նա պատրաստվում է խոստովա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ հրդեհ Գոռավան գյուղում. այրվել է անասնակեր, ջերմահարվել են ծառեր
Օգոստոսի 10-ին, ժամը 16:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի Վազգեն Սարգսյան փողո...