Բացահայտում․ Արաքսավան համայնքի ղեկավարը չարաշահումներ է թույլ տվել
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Արարատի մարզի Արաքսավան համայնքի ղեկավարը պաշտոնավարման տարիներին թույլ է տվել չարաշահումներ։
Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերել, որ համայնքի ղեկավարը 2005 թվականից տարբեր ժամանակահատվածներում համայնքապետարանում որպես հավաքարար է հրամանագրել իր մտերիմներին, որոնք փաստացի աշխատանքի չեն ներկայացել։ Հավաքարարի պարտականություններն էլ նրանց փոխարեն փաստացի կատարել է մի կին՝ ստանալով ընդհանուր 2 միլիոն 892 հազար դրամից ավելի գումար։
Մինչդեռ նշված ժամանակահատվածում համայնքի ֆինանսական միջոցներից դուրս է գրվել 6 միլիոն 115 հազար դրամից ավելի գումար, որից 3 միլիոն 223 հազար դրամը յուրացվել է։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպե՞ս են Իսպանիայում պատժել սառնարանը ձորը նետած տղամարդուն
Իսպանիայում ոստիկանությունը ստիպել է քաղաքացուն քաղաքն աղտոտելու համար տուգանք վճարել։ Տղամարդն արդեն շարքից դուրս եկած...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 տարեկան աղջիկը ցած է նետվել Կիևյան կամրջից
Քաղաքացին ցած է նետվել Կիևյան կամրջից (լրացված) «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 12-ամյա տղան հայտնաբերվել է Նոր Խարբերդի տներից մեկի նկուղում
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 8-ին, ժամը 07.45-ին...
Գեղարքունիքում ապօրինի փայտանյութով արտադրամաս է հայտնաբերվել
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծա...