Երևանում ծառն ընկել է մեքենայի վրա, վնասվել է նաև «Տաշիր պիցցա»-ի ապակին
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Կիևյան 1 հասցեում գտնվող «Տաշիր պիցցա»-ի հարևանությամբ դարն ապրած հաստաբուն ծառն արմատից պոկվել և տապալվել է։ Shamshyan.com-ը հայտնում է, ընկնելու արդյունքում մասամբ վնասվել է «Տաշիր պիցցա»-ի դիմաց կայանված Nissan Tiida մակնիշի 96 MF 966 համարանիշի ավտոմեքենան։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և դեպքի մասին տեղեկությունը փոխանցել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ծառի տապալման հետևանքով կոտրվել է նաև «Տաշիր պիցցա»-ի հսկայական ապակին՝ փշրվելով ու լցվելով շենքի ներսը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
Նմանատիպ հոդվածներ
«ԳԱԶել»-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխայի․ վերջինս տեղում մահացել է
Օգոստոսի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։Գագիկ Շամշյանը հայտնում է ժամը 09։00-ի սահմաններում Աս...
Ֆիլմ հիշեցնող գողություն Երևանում․ գողացել են չհրկիզվող պահարանը, տանտիրոջ մեքենան, և սա դեռ ամենը չէ
Երեկ, օգոստոսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 14։30-ի սահմաններում Ոստիկանության...
8000 քմ տարածք է այրվել Գագիկ Ծառուկյանի տան հարակից տարածքում
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան մոտակայքում խոտածածկ տարածք է այրվել: Հրդեհն ընդգրկել է շուրջ 8000 քմ տարածք։ Այս մասի...
Ցավալի լուր․ տանը հայտնաբերվել է զինծառայողի կախված դին. Արծրուն Հովհաննիսյան
Գյումրիում, տանը հայտնաբերվել է ենթասպա, զորամասերից մեկի նվագախմբի ծառայող Սամվել Գառնիկի Մեժլումյանի կախված դին: Այս մ...