ԱԱԾ-ն կեղծ գեներալների է բացահայտել. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 5-րդ կետերի 34-312 հոդվածի 1-ին մասի, 38-34-312 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով անցյալ ամիս հարուցվել է քրեական գործ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նշված քրգործը հարուցվել է Արման Ս․-ի և Հրաչյա Գ․-ի նկատմամբ։ Վերջինները կասկածվում են խոշոր չափի խարդախություններ կատարելու մեջ։ Կան տեղեկություններ, որ նրանք այցելել են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի տարբեր զորամասեր, որտեղ շփվել և ծանոթացել են զինվորների հետ ու ներկայացել են, որ իրենք մեծ շրջապատի տեր գեներալներ են և «զինվորների ծառայությունը բարենպաստ պայմաններով ապահովելու, մի գումարտակից մեկ ուրիշ գումարտակ տեղափոխելու, զիննվորական հոսպիտալում տեղավորելու, ինչպես նաև զինծառայությունից ազատելու հարցերը վերևների հետ լուծելու» նպատակով զինվորներից ու նրանց հարազատներից պահանջել և ստացել են տարբեր չափի գումարներ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 2018 թվականի սեպտեմբերից մինչև այս տարվա մայիսն ընկած ժամանակահատվածում «կեղծ գեներալները» զինվորների ծնողներից և միջնորդ հանդիսացող անձանցից մաս-մաս ստացել և հափշտակել են խոշոր չափի գումարներ։ Գումարների չափը եղել է 5000 դրամից մինչև 5000 ԱՄՆ դոլար։
Պարզվել է նաև, որ Արման Ս-ն այս տարվա մայիսին Ռուսաստանի Դաշնությունում բնակվող իր ծանոթից տեղեկանում է, որ նրա մտերիմը Ռուսաստանի Դաշնության իրավապահների հետ խնդիրներ ունի և խոստացել է, որ նրան քրեական պատասխանատվությունից կարող է ազատել ու դրա դիմաց Երևանում միջնորդից ստացել է խոշոր չափի ռուսական ռուբլի։
Նմանատիպ հոդվածներ
«ԳԱԶել»-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխայի․ վերջինս տեղում մահացել է
Օգոստոսի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։Գագիկ Շամշյանը հայտնում է ժամը 09։00-ի սահմաններում Աս...
Ֆիլմ հիշեցնող գողություն Երևանում․ գողացել են չհրկիզվող պահարանը, տանտիրոջ մեքենան, և սա դեռ ամենը չէ
Երեկ, օգոստոսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 14։30-ի սահմաններում Ոստիկանության...
Վալերի Օսիպյանն աշխատանքից ազատել է ոստիկանապետերի, եւ «Զվարթնոցի» գծային բաժնի պետին
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մի շարք հրամաններ է ստորագրել կադրային փոփոխությունների վերաբերյալ: Կատարված փոփոխո...
8000 քմ տարածք է այրվել Գագիկ Ծառուկյանի տան հարակից տարածքում
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան մոտակայքում խոտածածկ տարածք է այրվել: Հրդեհն ընդգրկել է շուրջ 8000 քմ տարածք։ Այս մասի...