Արարատի մարզում Ford Transit-ը բախվել է կոմբայնին. կա վիրավոր
Այսօր, օգոստոսի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել է կոմբայնին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կոմբայնավարը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։
Ոստիկանությունը պարզում է Ford-ի վարորդի և կոմբայնավարի ինքնությունը։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Նմանատիպ հոդվածներ
«ԳԱԶել»-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխայի․ վերջինս տեղում մահացել է
Օգոստոսի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։Գագիկ Շամշյանը հայտնում է ժամը 09։00-ի սահմաններում Աս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շշի Մելոյի» եղբորը բերման ենթարկելիս ոստիկանները գործել են իրավաչափ․ Ոստիկանություն
Օգոստոսի 4-ին մամուլում տարածվել էր օգոստոսի 3-ին ձերբակալված Աբովյանի 54-ամյա մի բնակչի փաստաբանի հայտարարությունը, ըստ...
Վալերի Օսիպյանն աշխատանքից ազատել է ոստիկանապետերի, եւ «Զվարթնոցի» գծային բաժնի պետին
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մի շարք հրամաններ է ստորագրել կադրային փոփոխությունների վերաբերյալ: Կատարված փոփոխո...
Ովքե՞ր կտուգանվեն․ 12 պաշտոնյա հայտարարագիր չեն ներկայացրել
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պատրաստվում է վարույթ հարուցել 12 պաշտոնյաների նկատմամբ, ովքեր նախազ...