Ովքե՞ր կտուգանվեն․ 12 պաշտոնյա հայտարարագիր չեն ներկայացրել
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պատրաստվում է վարույթ հարուցել 12 պաշտոնյաների նկատմամբ, ովքեր նախազգուշացումից հետո անգամ չեն ներկայացրել 2018թ տարեկան հայտարարագիրը։
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ տարեկան հայտարարագիրը չէր ներկայացրել 177 հոգի, նրանցից 83-ի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում,12 պաշտոնյա անգամ նախազգուշացվելուց հետո չներկայացրեց հայտարարագիրը։ Նրանց դեմ վարույթ կհարուցվի, եւ եթե այս ընթացքում էլ չներկայացնեն հայտարարագիրը, ապա կտուգանվեն 200 հազար դրամի չափով։
Մեզ հաջողվեց ճշտել, որ պոտենցիալ տուգանվողների շարքում են նախկին դատախազներ, ՊԵԿ աշխատակիցներ, նախկին պատգամավորներ։
Նմանատիպ հոդվածներ
«ԳԱԶել»-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխայի․ վերջինս տեղում մահացել է
Օգոստոսի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Գագիկ Շամշյանը հայտնում է ժամը 09։00-ի սահմաններում Ա...
Վալերի Օսիպյանն աշխատանքից ազատել է ոստիկանապետերի, եւ «Զվարթնոցի» գծային բաժնի պետին
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մի շարք հրամաններ է ստորագրել կադրային փոփոխությունների վերաբերյալ: Կատարված փոփոխությու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շշի Մելոյի» եղբորը բերման ենթարկելիս ոստիկանները գործել են իրավաչափ․ Ոստիկանություն
Օգոստոսի 4-ին մամուլում տարածվել էր օգոստոսի 3-ին ձերբակալված Աբովյանի 54-ամյա մի բնակչի փաստաբանի հայտարարությունը, ըստ...
Ցավալի լուր․ տանը հայտնաբերվել է զինծառայողի կախված դին. Արծրուն Հովհաննիսյան
Գյումրիում, տանը հայտնաբերվել է ենթասպա, զորամասերից մեկի նվագախմբի ծառայող Սամվել Գառնիկի Մեժլումյանի կախված դին: Այս մ...