ԱՄՆ-ում գրանցվել է մեկ օրում երրորդ հրաձգության դեպքը. Թրամփը կատարողներին հոգեկան հիվանդ է անվանել
ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 26-ը վիրավորվել է: Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել, նրանցից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է: Տուժածների թվում 2 երեխա կա: Հրաձգությունը տեղի էր ունեցել շաբաթ երեկոյան: Ոստիկանությունը ձերբակալել է հրաձգության համար կասկածվող 21-ամյա երիտասարդին, որը Դալլաս քաղաքի բնակիչ է:
Հրաձգության երկրորդ դեպքը գրանցվել է ԱՄՆ Օհայո նահանգի Դեյթոն քաղաքի բարերից մեկում, ինչի հետևանքով 10 մարդ է զոհվել՝ այդ թվում հրաձիգը, ևս 20-ը տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել:
Երրորդ դեպքը գրանցվել է Չիկագոյի մանկական խաղահրապարակում, որի հետևանքով 7 մարդ է վիրավորվել: Միջադեպը գրանցվել էր տեղի ժամանակով ժամը 1:20-ին (երևանյան ժամանակով՝ ժամը 10:20-ին): Անհայտ անձը կրակ էր բացել սև գույնի Chevrolet Camaro մակնիշի մեքենայից:
ԱՄՆ-ում զանգվածային հրաձգության դեպքերը կապված են հոգեկան հիվանդությունների խնդրի հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ատելությունը տեղ չունի մեր երկրում, և մենք պատրաստվում ենք հոգ տանել դրա մասինե,- ասել է նա:
Մանրամասները տեսանյութում՝
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ խորհորդ չի տրվում նայել անչափահասներին
Նմանատիպ հոդվածներ
Ասֆալտը պայթել է Սևանի ճանապարհին. արտակարգ դեպք` «արծվի թևեր»-ի հատվածում
«Ավրորա Մեդիա»-ի լրատվական բաժինը զանգ է ստացել, որ Կոտայքի մարզում, Սևանի մայրուղում, «արծվի թևեր»-ի հատվածում՝ ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Շշի Մելոյի Range Rover-ը փախուստի դիմում Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած դեպքի վայրից
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանին պատկանող...
Ինչպե՞ս են Իսպանիայում պատժել սառնարանը ձորը նետած տղամարդուն
Իսպանիայում ոստիկանությունը ստիպել է քաղաքացուն քաղաքն աղտոտելու համար տուգանք վճարել։ Տղամարդն արդեն շարքից դուրս եկած...
Օրը ցերեկով հերթական դրիֆտը․ «ճռիկներ» Դալմայի մոտ
Քիչ առաջ Aurora News-ը իր ռադիոլսողներից տեսանյութ է ստացել, թե ինչպես է կարմիր մեքենան դրիֆտ անում Դալմա առեւտրի կենտրո...