Զոդի կամրջի վթարից տուժած երկու քաղաքացի դեռ հիվանդանոցում են
Երեւան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած Ռուզաննա Հակոբյանի եւ Գագիկ Ղուկասյանի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության, նրանք դեռ դուրս չեն գրել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն ԲԿ տնօրեն Գեւորգ Սիմոնյանը:
«Նրանք դեռ շարունակու են բուժում ստանալ, դեռ չենք կարող ասել` երբ դուրս կգրեն հիանդանոիցից»,- ասաց տնօրենը:
Նա նաեւ նշեց, որ Գագիկը մոտ հոգեբանական շոկն անցել է, նրա վիճակը բավական թեթեւացել է։
Նշենք, որ 37-ամյա Ռուզաննա Հակոբյանը եւ 28-ամյա Գագիկ Ղուկասյանը Սուրենավան գյուղից են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Զոդի կամրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով տեղում մահացել է 6 մարդ, 13 քաղաքացի հոսպիտալացվել էր։
Վթարից 4 օր անց հիվանդանոցում մահացել էր նաեւ 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շշի Մելոյի» եղբորը բերման ենթարկելիս ոստիկանները գործել են իրավաչափ․ Ոստիկանություն
Օգոստոսի 4-ին մամուլում տարածվել էր օգոստոսի 3-ին ձերբակալված Աբովյանի 54-ամյա մի բնակչի փաստաբանի հայտարարությունը, ըստ...
Նախապես տեղադրել է պայթուցիկ նյութ, «Ռենջ Ռովեր»-ի ու նրան ուղեկցող մեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միսը խանութ է մատակարարվում խայտառակ պայմաններում. ահազանգ
Հարություն անունով քաղաքացին SHANTNEWS-ին տեսանյութ է տրամադրել, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչպիսի պայմաններում է միս մ...
Գոշ գյուղի մոտ վթարի է ենթարկվել Գառնիի մանկապարտեզի կոլեկտիվը. կա 18 վիրավոր
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com կայքը՝ վթարի հետևանքով վնասվածք է ստացել 18 մարդ: Ըստ կայքի՝ ավտոմեքենայի վարորդը Դիլ...