Գոշ գյուղի մոտ վթարի է ենթարկվել Գառնիի մանկապարտեզի կոլեկտիվը. կա 18 վիրավոր
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com կայքը՝ վթարի հետևանքով վնասվածք է ստացել 18 մարդ: Ըստ կայքի՝ ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Ճամբարակ ավտոճանապարհի Գոշ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյուներին և առաջ ընթանալով՝ հայտնվել ձորակում։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենայում եղել են Կոտայքի մարզի Գառնի գյուղի մանկապարտեզի կոլեկտիվը, ովքեր մեկնում էին Գոշավանք։ Ավտոբուսում էլ եղել են 25-ից ավելի ուղևորներ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օգոստոսի 3-ին, ժամը 13:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տեղեկության 8 հոգի հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Նմանատիպ հոդվածներ
Նախապես տեղադրել է պայթուցիկ նյութ, «Ռենջ Ռովեր»-ի ու նրան ուղեկցող մեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շշի Մելոյի» եղբորը բերման ենթարկելիս ոստիկանները գործել են իրավաչափ․ Ոստիկանություն
Օգոստոսի 4-ին մամուլում տարածվել էր օգոստոսի 3-ին ձերբակալված Աբովյանի 54-ամյա մի բնակչի փաստաբանի հայտարարությունը, ըստ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միսը խանութ է մատակարարվում խայտառակ պայմաններում. ահազանգ
Հարություն անունով քաղաքացին SHANTNEWS-ին տեսանյութ է տրամադրել, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչպիսի պայմաններում է միս մ...
Երևան-Սևան ճանապարհի պայթյունի փաստի առիթվ հարուցվել է քրգործ սպանության փորձի և ապօրինի զենք ձեռք բերելու հատկանիշներով
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:«Տեղի ունեցած դեպքի վերաբերյալ հար...