Պայթյունից վնասված Range Rover-ը, կարգը խախտելով, հեռացել է դեպքի վայրից
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունից վնասված Range Rover մակնիշի ավտոմեքենան, կարգը խախտելով, հեռացել է դեպքի վայրից: Այս մասին հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:
Մեր թղթակցի հաղորդմամբ՝ ոստիկաններից մեկը մյուսին հրահանգել է Մելո անունով անձին բերման ենթարկել:
Ենթադրվում է, որ դեպքի վայրը լքած մեքենան պատկանում է նրան:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, օգոստոսի 2-ին «Երևան–Սևան» M4 ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով ճանապարհին առաջացել է լուրջ խցանում: Պայթյունի հետևանքով վնասվել են երկու՝ Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակնիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Զոհեր և վիրավորներ չկան:Տեղեկություններ կան, որ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Շշի Մելո մականվամբ Մելիք Մանուկյանին։
Նմանատիպ հոդվածներ
Նախապես տեղադրել է պայթուցիկ նյութ, «Ռենջ Ռովեր»-ի ու նրան ուղեկցող մեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայր...
«Ձեռքերդ կտրի, արյունդ մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին». նոր մանրամասներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում պղծել են Ապրիլյան պատերազմի հե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շշի Մելոյի» եղբորը բերման ենթարկելիս ոստիկանները գործել են իրավաչափ․ Ոստիկանություն
Օգոստոսի 4-ին մամուլում տարածվել էր օգոստոսի 3-ին ձերբակալված Աբովյանի 54-ամյա մի բնակչի փաստաբանի հայտարարությունը, ըստ...
Գերեզմաններ պղծողը կին է. նրան տանում են փորձաքննության
Բաբկեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Եռաբլուրում ապրիլյան հերոսների գերեզմանները պղծած անձը հայտնաբերվե...