Բացահայտվել է խոշոր չափով կաշառք ստանալու դեպք. ԱԱԾ աշխատակիցներ են ձերբակալվել
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, անզիջում պայքար մղելով կոռուպցիոն բնույթի երևույթների դեմ և հետամուտ լինելով ՀՀ հանցավորության և կոռուպցիայի հակազդման՝ օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացմանը, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իր շարքերում բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և նախնական համաձայնությամբ շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության Էրեբունու բաժնի բաժանմունքի պետը և օպերլիազորը, արատավորելով սպայի պատիվը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց ծառայողական անհրաժեշտության, պատշաճ հիմքերի և փաստաթղթավորման, 2019 թվականի հուլիսի 24-ին բաժին են բերել ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող և բնակվող Հնդկաստանի քաղաքացուն և սպառնացել են միջոցներ ձեռնարկել՝ վերջինիս ՀՀ-ից արտաքսելու, անհիմն պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, շորթել են առանձնապես խոշոր չափերով՝ 20.300 ԱՄՆ դոլար և 300.000 ՀՀ դրամ կաշառք։ Այնուհետև, իրենց ծանոթի օժանդակությամբ, այդ թվում նաև՝ տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, լրացուցիչ պահանջել են ևս 3.700 ԱՄՆ դոլար։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թվականի հուլիսի 31-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Երկու պաշտոնատար անձինք և նրանց հանցակիցը ձերբակալվել են:
Հարուցված քրեական գործն ըստ քննչական ենթակայության փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Նախապես տեղադրել է պայթուցիկ նյութ, «Ռենջ Ռովեր»-ի ու նրան ուղեկցող մեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շշի Մելոյի» եղբորը բերման ենթարկելիս ոստիկանները գործել են իրավաչափ․ Ոստիկանություն
Օգոստոսի 4-ին մամուլում տարածվել էր օգոստոսի 3-ին ձերբակալված Աբովյանի 54-ամյա մի բնակչի փաստաբանի հայտարարությունը, ըստ...
«Ձեռքերդ կտրի, արյունդ մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին». նոր մանրամասներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում պղծել են Ապրիլյան պատերազմի հե...
Գերեզմաններ պղծողը կին է. նրան տանում են փորձաքննության
Բաբկեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Եռաբլուրում ապրիլյան հերոսների գերեզմանները պղծած անձը հայտնաբերվե...