2 վիրավոր զինծառայող. ավտովթար Սյունիքի մարզում
Երեկ` օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 204 կմ հատվածում՝ Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհի հատման խաչմերուկում, բախվել են Քաջարան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Վ. Հ-ի վարած Lexus մակնիշի 07 PT 707 համարանիշի և Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Հ.Հ-ի վարած Ваз 2106 մակնիշի 35 DA 462 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 06-ի ուղևորներ՝ Ճամբարակ քաղաքի բնակիչներ, 30-ամյա Մ. Ա-ն, 3-ամյա Է. Է-ն և Անգեղակոթ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Վ. Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն։ Ժամեր անց նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել 06-ի վարորդ Հ. Հ-ն և նրա մյուս ուղևոր՝ Անգեղակոթ գյուղի բնակիչ, 39-ամյա Ս. Մ-ն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 06-ի վարորդ Հ. Հ-ն և վիրավորներից Ս. Մ-ն ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։
Նմանատիպ հոդվածներ
Նախապես տեղադրել է պայթուցիկ նյութ, «Ռենջ Ռովեր»-ի ու նրան ուղեկցող մեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շշի Մելոյի» եղբորը բերման ենթարկելիս ոստիկանները գործել են իրավաչափ․ Ոստիկանություն
Օգոստոսի 4-ին մամուլում տարածվել էր օգոստոսի 3-ին ձերբակալված Աբովյանի 54-ամյա մի բնակչի փաստաբանի հայտարարությունը, ըստ...
«Ձեռքերդ կտրի, արյունդ մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին». նոր մանրամասներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում պղծել են Ապրիլյան պատերազմի հե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միսը խանութ է մատակարարվում խայտառակ պայմաններում. ահազանգ
Հարություն անունով քաղաքացին SHANTNEWS-ին տեսանյութ է տրամադրել, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչպիսի պայմաններում է միս մ...