«Ստամբուլյան կոնվենցիայի մասով գործող իշխանությունը պետք է ընդառաջ գնա հանրային կարծիքին». Ավետիք Չալաբյան
«Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շաբաթը ցանկանում եմ սկսել կարևոր զարգացումից։ Հանգստյան օրերից անմիջապես առաջ, Հայ առաքելական եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ, որով հորդորում է Հայաստանի իշխանություններին զերծ մնալ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից։ Եկեղեցու հայտարարության մեջ հանգամանալից հղումներ և հիմնավորումներ են ներկայացված կոնվենցիայի այն կետերի հետ կապված, որոնք անմիջական առնչություն չունեն ոչ կանանց, և ոչ էլ ընտանիքի հետ, և դրանց քողի տակ, փորձում են ներմուծել պայմանական «երրորդ սեռի» և կենսաբանական սեռերին նրա լիակատար իրավահավասարության գաղափարը։
Անցած շաբաթ նաև, Հայաստանի Հանրային խորհուրդը, քննելով Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման նպատակահարմարությունը, եկավ այն եզրակացության, որ Հայաստանի ազգային օրենսդրությունը, մասնավորապես, «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքը, արդեն իսկ բավարար հիմքեր է ապահովում կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի համար, և այս խնդրահարույց կոնվենցիան վավերացնելու փոխարեն, պետական իշխանությունը պետք է կենտրոոնանա սեփական օրենսդրությունը լիարժեք կիրարկելու վրա։ Նշեմ, որ այս տարվա փետրվարին նմանատիպ եզրակացության են եկել Սլովակիայի իշխանությունները, որոնք, հրաժարվելով վավերացնել կոնվենցիան, միևնույն ժամանակ հայտարարել են, որ կանեն բոլոր անհրաժեշտ քայլերը, ազգային օրենսդրության մեջ կանանց նկատմամբ բռնությունը կանխարգելող դրույթները ուժեղացնելու համար։
Այսպիսով, արդեն այս պահին, Հայաստանում սկսում է ձևավորվել հանրային գերակա կարծիք՝ ամրապնդված Հայ առաքելական եկեղեցու, Հայաստանի Հանրային խորհրդի, մի շարք կուսկացությունների և հասարակական կազմակերպությունների հստակ արտահայտված դիրքորոշումներով, ըստ որի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը նպատակահարմար չի: Փոխարենը պետք է կենտրանանալ ազգային օրենսդրության և իրավական պրակտիկայի ամրապնդման վրա։ Միևնույն ժամանակ, կոնվենցիայի վավերացման հնարավոր ջատագովները մինչ այժմ նույնիսկ իրենց մոտեցումները հստակ չեն հիմնավորել, և հանրությանը չեն ներկայացրել անբեկանելի փաստարկներ, թե ինչ է տալու այս կոնվենցիայի վավերացումը իրական հայ կնոջը, երեխային, կամ ընտանիքին։
Այս պայմաններում, գործող իշխանությունը պետք է ընդառաջ գնա հանրային կարծիքին, կամ անմիջականորեն հրաժարվի նախորդ իշխանությունների կողմից ստորագրված այս կոնվենցիայի վավերացումից, և կամ էլ դնի այս հարցը հանրաքվեի, և հետագա գործողությունները ձեռնարկի՝ խստորեն ժողովրդի հավաքական կամքին համապատասխան»:
Նմանատիպ հոդվածներ
Վարդավառը՝ Սեւանա լճում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարդավառը նշում է Սևանում: Նա այնտեղից նաև լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: ...
«Նեղվում եք, թե մարդիկ ձեզ են մեղադրու՞մ. ինչի դեմ միասին պայքարում էինք, հիմա դրել գովաբանում եք». Սամսոն Գրիգորյան
«ձեր ձեռից հակահեղափոխական եմ դառնալու. սև սամսոն», - ահա այսպիսի հեշթեգներով գրառում է արել ֆեյսբուքի օգտատերերից...
«Սա պետության կործանման ճանապարհ է: Մեղավորները պատասխանատվության չեն կանչվել». Ա. Բաբաջանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին իշխանությանը, նրան...
Հիփոթեքային արձակուրդ սահմանել վարկառուների համար. կառավարության առաջարկը
ՀՀ կառավարությունը մշակել է մի նախագիծ, որով առաջարկում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և սահմանել «հիփ...