«Սա պետության կործանման ճանապարհ է: Մեղավորները պատասխանատվության չեն կանչվել». Ա. Բաբաջանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին իշխանությանը, նրանց քսանամյա կեղեքիչ ռեժիմին քաղաքական կամ իրավաքաղաքական գնահատականը չի կարող լինել հենց այնպես՝ առանց հետևանք։ Քաղաքական գնահատականին պետք է հետևի պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, ոստիկանների, դիվանագետների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների, դատավորների, օլիգարխների պատասխանատվության կանչվելու գործընթացը։
Մյուս կողմից քանի դեռ նոր իշխանությունը նախորդ կեղեքիչ համակարգից չի հրաժարվել, սահմանադրական փոփոխություններ չի նախաձեռնել և նոր համակարգ ձևավորելու մասին չի էլ մտածում, չի կարող նախկին ռեժիմին գնահատական տալ՝ հասկանալով դրա հետևանքների ծանրությունը իր իսկ իշխանության գոյության համար։
Բայց միևնույն ժամանակ պետք է հիշել՝ քանի դեռ այդ գնահատականը տրված չէ և մեղավորները պատասխանատվության չեն կանչվել, Հայաստանի տնտեսությունը ակամա շարունակում է մնալ մենատեր և օլիգոպոլ կլանների ձեռքին:
Քանի դեռ նախորդ ռեժիմին գնահատական չի տրվել օլիգարխիան կրկին վերստանձնելու է պետության տնտեսական և քաղաքական համակարգի տիրոջ կարգավիճակը, իսկ քաղաքական իշխանությունը կա՛մ վերածվելու է օլիգարխի, կա՛մ դառնալու է օլիգարխիայի սպասարկու: Սա պետության կործանման ուղղակի ճանապարհն է»։
Նմանատիպ հոդվածներ
Վարդավառը՝ Սեւանա լճում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարդավառը նշում է Սևանում: Նա այնտեղից նաև լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: ...
«Նեղվում եք, թե մարդիկ ձեզ են մեղադրու՞մ. ինչի դեմ միասին պայքարում էինք, հիմա դրել գովաբանում եք». Սամսոն Գրիգորյան
«ձեր ձեռից հակահեղափոխական եմ դառնալու. սև սամսոն», - ահա այսպիսի հեշթեգներով գրառում է արել ֆեյսբուքի օգտատերերից...
«Ստամբուլյան կոնվենցիայի մասով գործող իշխանությունը պետք է ընդառաջ գնա հանրային կարծիքին». Ավետիք Չալաբյան
«Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շաբաթը ցանկանում եմ սկսե...
Հիփոթեքային արձակուրդ սահմանել վարկառուների համար. կառավարության առաջարկը
ՀՀ կառավարությունը մշակել է մի նախագիծ, որով առաջարկում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և սահմանել «հիփ...