Սանավիացիան գիշերով չի թռչում․ լուրջ վնասվածքներով քաղաքացուն մերժել են տեղափոխել հիվանդանոց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրեր առաջ ՀՀ մարզերից մեկում քաղաքացին լուրջ վնասվածք է ստացել, իսկ երբ հարազատները փորձել են ուղղաթիռ կանչել ու տեղափոխել բժշկական կենտրոն, բացասական պատասխան են ստացել։ Եվ պարզվում է՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պրոպագանդած սանավիացիայի ուղղաթիռը Հայաստանում գիշերային ժամերին չի կարող թռիչքներ իրականացնել։
Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Արմենիան հելիքոփթերս» ընկերություն, որտեղից հայտարարեցին՝ նշելով. «Չեն աշխատում, քանի որ ուղղաթիռը վիզուալ թռիչք է իրականացնում, որը Հայաստանում հնարավոր չէ՝ լեռնային պայմանների հետ կապված։ Առհասարակ, ինքը վիզուալ թռիչք է, և տեխնիկապես, Հայաստանի աշխարհագրական դիրքի հետ կապված, հնարավոր չէ կազմակերպել։ Հիշեցնենք, որ նախարարի՝ սանավիացիոն ծառայություն ներդնելու վերաբերյալ մտադրությունը դժգոհությունների ալիք էր առաջացրել որոշ մասնագետների մոտ, քանի որ սանավիացիան հարմարեցված չէ բժշկական օգնության տարրական՝ տեղաշարժվելու պայմաններին։ Հիմա էլ, փաստորեն, դժգոհություն կա ՀՀ որոշ քաղաքացիների շրջանում»։
Նմանատիպ հոդվածներ
«Ժողովուրդ». Հրամանատարը զինվորներին հարկադրել է քվեարկել ԲՀԿ–ականի օգտին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերից «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ ուսումն...
Ովքեր են ամենաշատ բացակայած պատգամավորները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավորներից պահումներ են կատարվում ԱԺ լիագումար, արտահերթ եւ հանձնաժ...
Վարդավառը՝ Սեւանա լճում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարդավառը նշում է Սևանում: Նա այնտեղից նաև լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում:
Փաշինյանը ուղղաթիռով Իջևան չի մեկնել․ այն վերջին անգամ օգտագործել է Արմեն Սարգսյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արցախ այցի ժամանակ՝ հունիսին, Իջեւան գնալիս նա ուղղաթիռո...