ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսադաշտում ունենք անձինք, որոնց նկատմամբ օպերատիվ գործողություններ են իրականացվում. Օսիպյանը՝ Իջևանյան դեպքերի մասին
Իջևանում օրեր առաջ տեղի ունեցածը անկարգություն ու խուլիգանություն է։ Այս մասին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտնել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ հավելելով, որ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու հատկանիշներով է քրեական գործ հարուցվել։
«Մեր նպատակն է նրանց հայտնաբերել եւ օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել։ Այս պահի դրությամբ մենք ունենք բերման ենթարկված 29 անձ, ձերբակալվել էին 13-ը, 2 օր առաջ կալանավորվել են 10-ը։ Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակական են լինելու: Մենք ունենք ցանկ, թե ովքեր են ավելի ակտիվ դերակատարություն ունեցել այդ օրը, այդ թվում մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին»,- ասաց Օսիպյանը:
Ինչ վերաբերում է ապօրինի ծառահատումներին, ոստիկանապետը հայտարարեց, որ ոստիկանությունը սկզբունքային է լինելու, այլեւս թույլ չի տալու ապօրինի ծառահատումներ Իջեւանում եւ հանրապետության մնացած բոլոր տարածքներում։ Օսիպյանի խոսքով՝ իրենք ավելի սկզբունքային են լինելու այս հարցում, քանի որ անտառները ՀՀ հարստությունն են։
Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ ապօրինի ծառահատումների հետեւում կանգնած են օլիգարխներ, այլ ոչ թե իջեւանի ցուցարարները, Օսիպյանն արձագանքեց․ «Ոստիկանությունը համապատասխան աշխատանքներ է տանում, մենք տեսադաշտում ունենք անձինք, որոնց նկատմամբ օպերատիվ գործողություններ են իրականացվում։ Այս պահին անուններ չեմ տա՝ ելնելով գործի հանգամանքներից։ Մենք ունենք ենթադրյալ կասկածյալ, բայց պետք է հիմնավորումները հստակ լինեն, որ մենք հետագայում նախքաննության ժամանակ չունենանք այն խնդիրները, որոնք ունենում ենք երբեմն»:
Տեսանյութը՝ News.am-ի։
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Բագրատաշենի անցակետում կուտակումներ են
Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում կուտակումներ են։ Երեկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ար...
ՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա. Եգիպտոս չմեկնած քաղաքացիները «Էյ էնդ Ար»-ից պահանջում են տոմսերի գումարը
Եգիպտոսի ուղեգրեր ունեցող քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում տոմսերը վաճառած ընկերության մոտ՝ չվերթների չեղարկման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահազանգեր` բարձր երաժշտություն կեսգիշերն անց. իրավապահները հայտնել են, թե բացօթյա սրճարանը "գիշերային լիցենզիա" ունի
Ֆեյսբուքյան օգտատերերն ահազանգում են գիշերը ուշ ժամին "Roof 18n" բացօթյա սրճարանում հնչող բարձր երաժշտության պատճառով: Օ...
ՈՒՂԻՂ. Հուրգադա-Երևան չվերթով 132 ուղևոր վերադարձավ Հայաստան. Tert.am
Եգիպտոսում մնացած հայերի մի մասը վերադարձան Երևան:OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորներն այսօ...