Մաշտոցի պողոտայում 3 մեքենաներ են բախվել. կան վիրավորներ
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 23-ին, ժամը 14:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայում` «Ամերիա» բանկի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել է երկու ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Corsa» (վարորդ՝ Ն.Գ., ծնված 1941թ.), «BMW X6» (վարորդ՝ Վ.Ա., ծնված 1962թ.) եւ «Mercedes C320» (վարորդ՝ Վ.Գ.) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենայի վարորդին եւ «BMW X6» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Է.Ա.-ին (ծնված 1989թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ Է.Ա.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Ն.Գ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
Նմանատիպ հոդվածներ
Պայթյուն Երևանում. քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 24-ին ժամը 21:43-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ին Երեւան քաղաքի Քոչինյան փողոցի 13...
Երևանում 16-ամյա տղան վրաերթի է ենթարկվել և ընկել հանդիպակաց ընթացող էվակուատորի տակ
Հուլիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Մովսես Խաչատրյան...
Արցախում զոհված զինծառայողը միջադեպի նախորդ օրը կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ. մանրամասներ
2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զի...
Արցախում 19–ամյա զինվոր է զոհվել
Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզ...