Սկանդալ Վանաձորի բանտում. պաշտոնյաները կասկածվում են բանտային հեղինակություններին թմրանյութ փոխանցելու մեջ
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 308, 311, 312 հոդվածների 1-ին մասով և 266 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Լրատվականը հայտնում է, որ նշված քրգործը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց նկատմամբ։ Պարզվել է, որ այդ անձինք անձնական և շահադիտական շահագրգռվաությունից ելնելով՝ չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը և չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները պատշաճ։ Պարզվել է, որ այդ պաշտոնատար անձինք համաձայնության են եկել Վանաձորի բանտում իրենց պատիժը կրող հանցավոր միջավայրում հեղինակություն վայելող մի քանի դատապարտալների հետ ու տարբեր չափերի գումարների դիմաց 2018 թվականի աշնանից մինչև այս տարվա հունիսն ընկած ժամանակահատվածում Վանաձորի բանտի տարածք են մտցրել չթույլատրած ապրանքներ, այդ թվում՝ թմրամիջոցներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կան կասկածներ, որ այդ ամենը փոխանցվել է դատապարտյալներ Սամվել Դավթյանին, Գարիկ Դանիելյանին, Արսեն Թերիխանյանին և Նվեր Կիրակոսյանին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալներն են Վանաձորի բանտի պետի տեղակալ Մամիկոն Պրուկյանը, նույն բանտի անվտանգության գծով տեղակալ Եղիշե Քոչինյանը և հսկիչ Արտյոմ Ասրյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պայթյուն Երևանում. քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 24-ին ժամը 21:43-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ին Երեւան քաղաքի Քոչինյան փողոցի 13...
Երևանում 16-ամյա տղան վրաերթի է ենթարկվել և ընկել հանդիպակաց ընթացող էվակուատորի տակ
Հուլիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Մովսես Խաչատրյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ճռռիկներ» Գևորգ Չաուշի հրապարակում
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես են մի քանի մեքենաներ օրը ցերեկով «ճռռիկներ» անում Երևա...
Արցախում զոհված զինծառայողը միջադեպի նախորդ օրը կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ. մանրամասներ
2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զի...