Որոշել են աղբի փողը հավաքել Հայաստան ներկրված բոլոր տեսակի ապրանքների 0․25 տոկոսի գանձումից․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասել է՝ քանի որ աղբահանության գումարները դժվար են հավաքվում («մանր գումար է»․ 200 դրամ՝ 1 շնչին), որոշել են աղբի փողը հավաքել Հայաստան ներկրված բոլոր տեսակի ապրանքների 0,25 տոկոսի գանձումից։
Փաստորեն, քաղաքապետարանը փորձում է ազատվել փող հավաքելու դարդից, նման բան հնարավո՞ր է՝ կա՞ որևէ երկրում նման փորձ՝ հարցրինք ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանին։ «Ես չեմ հանդիպել նման փորձի։ Ելնելով փոխքաղաքապետի հայտնածից` տեղյակ եմ, որ կա նախագիծ` աղբի այլընտրանքային գանձմանն առնչվող, ինչը կարող է լինել ներկրված ապրանքների մաքսազերծման ժամանակ․ դետալներին դեռ չեմ տիրապետում»:
Ե՞րբ կդրվի քննարկման նախագիծը։ «Սարգսյանը նշել է, որ այն արդեն կառավարությունում քննարկվում է, որովհետև ենթադրում է օրենսդրական փոփոխություններ»:
Եթե նման բան լինի, ձեր մոտեցումն ինչպիսի՞ն կլինի։ «Կարծում եմ` դա կբերի շղթայական թանկացումների. ուսումնասիրությունների տեղ կա»: Իսկ ներկրողները կհամաձայնե՞ն դրա հետ, թե՞ կփակեն Իջևանի ճանապարհը՝ ապարանքներն այդպես են գալիս։ «Չեմ բացառում։ Դա ենթադրում է ապրանքների թանկացում։ Գործարարներ կան, որ մեծ ծավալով են ներկրումներ կատարում»:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին
Բաղրամյան 26 թելեգրամ ալիքը գրում է. "Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին: Ինչպես վերջերս ասել է Շրջակա միջավայրի ն...
Տաքսու վարորդը զգացել էր, որ մի բան այն չի. կորած երեխան գտնվել է. Արման Հայրապետյան
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ այսօր մանկատնից փախած երեխան գտնվել է:&...
Աննկարագրելի հերթեր Բագրատաշենի մաքսակետում. պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...