Նոր Նորքում Mercedes-ը վրաերթի է ենթարկել ջրագիծ վերանորոգող աշխատակցին, ապա՝ բախվել բազալտե քարերերին, կան տուժածներ. Shamshyan.com
Այսօր, հուլիսի 23-ին վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 12։30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 91 XS 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոցում վրաերթի է ենթարկել Նոր Նորք վարչական շրջանի կանաչապատման ընկերության աշխատակցին, այնուհետև դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բազալտե քարերին։ Դրա հետևանքով վրաերթի ենթարկվածն ու վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Վրաերթի ենթարկվածի գործընկերն ասում էր․ «Անվտանգության կանոնները պաշտպանելով, ջրագծի վերանորոգման աշխատանքներ էինք կատարում, երբ Mercedes-ը վրաերթի ենթարկեց գործընկերոջս, նրան ու վարորդին տեղափոխեցին հիվանդանոց»։ Սակայն Mercedes-ի համար դեպքի վայր ժամանած մի քաղաքացի էլ պնդում էր, որ աշխատանքներ կատարելու համար ցուցանակներ չեն եղել։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Պայթյուն Երևանում. քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 24-ին ժամը 21:43-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ին Երեւան քաղաքի Քոչինյան փողոցի 13...
Երևանում 16-ամյա տղան վրաերթի է ենթարկվել և ընկել հանդիպակաց ընթացող էվակուատորի տակ
Հուլիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Մովսես Խաչատրյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ճռռիկներ» Գևորգ Չաուշի հրապարակում
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես են մի քանի մեքենաներ օրը ցերեկով «ճռռիկներ» անում Երևա...
Արցախում զոհված զինծառայողը միջադեպի նախորդ օրը կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ. մանրամասներ
2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զի...