Հայ բժիշկը բուժել է 4-ամյա ռուս երեխային, որին հրաժարվել էին վիրահատել արտասահմանցի մասնագետները
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքի թիվ 1 քաղաքային հիվանդանոցի բժիշկ Արսեն Հայրապետյանին հաջողվել է իրականացնել հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ երեխայի վիրահատությունը, որից հրաժարվել էին արտասահմանցի բժիշկները: Այս մասին գրում է kp.ru-ն:
Նշվում է, որ 4-ամյա ռուս երեխայի մոտ ախտորոշվել էր հազվագյուտ գենետիկ հիվանդություն՝ Մարշալի համախտանիշով (պարբերական տենդ):
Բժիշկները հրաժարվել էին հեռացնել Մարտինի նշագեղձերը, քանի որ վստահ չէին, որ վիրահատությունը կօգնի երեխային ազատվել տենդից:
«Արսեն Միքայելովիչը չորս տարվա մեջ մեզ հանդիպած միակ բժիշկն է, որն անմիջապես հայտնեց, որ կկատարի վիրահատությունը: Խնդիրը նույնիսկ ոչ թե բուն վիրահատությունն է, որը տևել է 30 րոպե, այլ այն վստահությունը, որով բժիշկը որոշեց օգնել մեզ: Հիվանդության դեմ պայքարի այս տարիների ընթացքում, ես երբևէ չեմ հանդիպել մի բժշկի, որն այդքան վստահ ու փաստարկված խոսի... Ես անսահման շնորհակալ եմ, նա Աստծո կողմից ուղարկված բժիշկ է»,- ասել է տղայի մայրը:
Նշվում է նաև, որ տղայի վիճակը վատացել էր այս տարվա հունվարին։ Տղան վիրահատվել է մայիսին։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին
Բաղրամյան 26 թելեգրամ ալիքը գրում է. "Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին: Ինչպես վերջերս ասել է Շրջակա միջավայրի ն...
Տաքսու վարորդը զգացել էր, որ մի բան այն չի. կորած երեխան գտնվել է. Արման Հայրապետյան
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ այսօր մանկատնից փախած երեխան գտնվել է:&...
Աննկարագրելի հերթեր Բագրատաշենի մաքսակետում. պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...