Եթե մեղադրող կողմը էտքան վստահ է, թող դատարանում ապացուցի․ Նազիկ Ամիրյանը՝ մեղադրանքի մասին
Մանվել Գրիգորյանը մարտի դաշտում է եղել այն ժամանակահատվածում, որի վերաբերյալ կտտանքների ենթարկելու մեղադրանքներ են առաջադրում նրան։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ԵԿՄ վարչության նախկին ղեկավարի կինը՝ Նազիկ Ամիրյանը։
Խոսքը վերաբերում էր շղթայված մարդու լուսանկարին, որի վերաբերյալ Ամիրյանն ասաց, որ այդ ժամանակ Գրիգորյանը եղել է մարտի դաշտում, իսկ ինքը տեղեկություն չունի այդ մասին։ Իսկ թե ովքե՞ր են այդ տեղեկությունները տարածում, Ամիրյանն ասաց, որ տեղյակ չէ։
Այգու հրդեհի մասին ShantNews.am-ի հարցին պատասխանելիս Ամիրյանն ասաց, որ նորություն չունի։
Ամիրյանին նույնպես մեղադրանքներ են առաջադրված, և այսօր նրա գործով նույնպես դատավարություն էր ընթանում։ Կիսատ մնացած դատաքննությունից հետո Ամիրյանը պատասխանեց նաև իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ հարցին։
«Դե, դատական պրոցեսը գնում է։ Եթե մեղադրող կողմն էդքա՜ն վստահ է, որ էդ ամեն ինչը ես կատարել եմ, թող դատարանում ապացուցի», – ասաց նա և հեռացավ։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին
Բաղրամյան 26 թելեգրամ ալիքը գրում է. "Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին: Ինչպես վերջերս ասել է Շրջակա միջավայրի ն...
Տաքսու վարորդը զգացել էր, որ մի բան այն չի. կորած երեխան գտնվել է. Արման Հայրապետյան
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ այսօր մանկատնից փախած երեխան գտնվել է:&...
Աննկարագրելի հերթեր Բագրատաշենի մաքսակետում. պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...