Երևանում Hummer-ը բախվել է աղբատար Volvo-ին․ վիրավոր կա
Այսօր, հուլիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20-ի սահմաններում 43-ամյա Դավիթ Իսսայանը իր վարած Hummer մակնիշի 77 PO 677 համարանիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում բախվել է կայանված վիճակում գտնվող, անվտանգության լուսային ազդանշանները միացրած Volvo մակնիշի 34 G 8818 համարանիշի աղբատար ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hummer-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վերջինիս կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդնեը ենթարկվել են սթափության փորձաքննության։ Պարզվել է՝ Volvo-ի վարորդը եղել է սթափ, իսկ Hummer-ի վարորդը որոշ ժամանակ հրաժարվել է սթափութան փորձաքննություն հանձնելուց, սակայն հետո հանձնելով սթափության փորձաքննություն, պարզվել է, որ նա ավտմեքենան վարել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր վիճակում։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Volvo-ն հաշվառված է «Սանիթեք» ընկերության հաշվեկշռում, և նա ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված կատարել էր աղբահանություն։
Նմանատիպ հոդվածներ
Պայթյուն Երևանում. քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 24-ին ժամը 21:43-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ին Երեւան քաղաքի Քոչինյան փողոցի 13...
Երևանում 16-ամյա տղան վրաերթի է ենթարկվել և ընկել հանդիպակաց ընթացող էվակուատորի տակ
Հուլիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Մովսես Խաչատրյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ճռռիկներ» Գևորգ Չաուշի հրապարակում
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես են մի քանի մեքենաներ օրը ցերեկով «ճռռիկներ» անում Երևա...
Արցախում 19–ամյա զինվոր է զոհվել
Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզ...