Բագրատաշենի մաքսակետում մեծ կուտակումներ են. Միքայել Մելքումյան
Արդեն մի քանի օր է՝ Բագրատաշենի մաքսային անցակետում առկա են մեծ կուտակումներ, ինչը պայմանավորված է ավտոներկրողների կողմից ներկրվող ավտոմեքենաների թվաքանակի կտրուկ աճով, տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի գրասենյակից։
Ըստ աղբյուրի, հուլիսի 23-ի դրությամբ 2018թ. 62 000 ավտոմեքենաների նկատմամբ այդ թիվն արդեն գերազանցվել է, զբոսաշրջիկների թվի աճով, նաև՝ Թուրքիայից մեր հայրենակիցների ապրանքների ներկրման ծավալով:
Միաժամանակ Մ. Մելքումյանն արձանագրում է, որ այդ կուտակումները նաև մաքսակետի տեխնիկական թողունակության նվազ լինելու հետևանք են, և պատկան մարմինները պետք է ժամանակին կանխատեսեն և արձագանքեն այս խնդիրներին:
Մ. Մելքումյանը նշել է, որ այս իրավիճակը կքննարկվի նաև ՀՀ Ազգային Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին
Բաղրամյան 26 թելեգրամ ալիքը գրում է. "Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին: Ինչպես վերջերս ասել է Շրջակա միջավայրի ն...
Տաքսու վարորդը զգացել էր, որ մի բան այն չի. կորած երեխան գտնվել է. Արման Հայրապետյան
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ այսօր մանկատնից փախած երեխան գտնվել է:&...
Աննկարագրելի հերթեր Բագրատաշենի մաքսակետում. պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բ...
Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս. նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնու...