Ալեն Սիմոնյանի օգնականն ահազանգել է ոստիկանություն և հայտնել՝ իրեն սպառնացել են. shamshyan.com
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 22-ին, Երևանի բնակիչ Վահան Նարիբեկյանի ահազանգի փաստով։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Վերջինս ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել է, որ ժամը 12։00-ի սահմաններում Թաիրով վարչական շրջանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 202 հասցեում գտնվող կահույքի խանութում սպասարկման վերաբերյալ ծագած վիճաբանության ժամանակ խանութ այցելած 2 հաճախորդ իր հասցեին հնչեցրել են առողջությանը ծանր վնաս պատճառելու, կահույքի խանութն այրելու սպառնալիքներ։ Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ սպառնալիքներ հնչեցնող անձինք են Արմավիր քաղաքի բնակիչներ Հակոբ Թ.-ն և Մամիկոն Թ-ն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգող Վ. Նարիբեկյանը իրավապահներին հայտնել է, որ ինքն Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օգնականն է, իսկ Հակոբ Թ-ն և Մամիկոն Թ-ն հայր ու որդի են։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին
Բաղրամյան 26 թելեգրամ ալիքը գրում է. "Պաշտոնյաներից մեկի ամառանոցը` Սևանի ափին: Ինչպես վերջերս ասել է Շրջակա միջավայրի ն...
Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս. նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնու...
Տաքսու վարորդը զգացել էր, որ մի բան այն չի. կորած երեխան գտնվել է. Արման Հայրապետյան
Ֆեյսբուքյան օգտատեր Արման Հայրապետյանը իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ այսօր մանկատնից փախած երեխան գտնվել է:&...
Աննկարագրելի հերթեր Բագրատաշենի մաքսակետում. պատգամավոր
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բ...