«Թել-Սել»-ը` «Սասնա Ծռեր»-ին ֆինանսապես աջակցելու հայտարարությունների մասին
Հաշվի առնելով սոցիալական ցանցերում տեղ գտած որոշ հրապարակումներ` «Թել-Սել» ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ ֆինանսական աջակցություն չի ցուցաբերում ««Սասնա Ծռեր» համահայկական շարժման աջակցության հիմնադրամին»: Այս մասին ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ:
Ընկերությունը հավելում է. «Ավելին` Telcell-ը չի հովանավորում ոչ մի քաղաքական ուժի և չի աջակցում քաղաքական կուսակցություններին` անկախ նրանց գործունեության ուղղությունից:
Մեր ընկերությունը բաց է` համագործակցելու ՀՀ օրենսդրության համաձայն գրանցված առևտրային և ոչ առևտրային ցանկացած կազմակերպության հետ:
Սկսած 2007 թվականից, ՀՀ Կենտրոնական բանկից ստացած լիցենզիայի հիման վրա, «Թել-Սել» ՓԲԸ-ն իրականացնում է ֆիզիկական անձանցից իրավաբանական անձանց ուղղված վճարումների ընդունում: Telcell-ը իրականացնում է միմիայն դրամական փոխանցումներ և պատասխանատվություն չի կրում ծառայությունների, ապրանքների որակի, ինչպես նաև բարեգործական հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների գործունեության համար:
Այսօր Telcell-ը վճարումներ է ընդունում` հօգուտ ավելի քան 400 ծառայություն մատուցողների. բանկեր, բարեգործական հիմնադրամներ, կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ և այլն:
Հաշվի առնելով մեր հաճախորդների բողոքներն ու արձագանքները` մենք լրացուցիչ հայտարարություն կանենք հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելու մեր քաղաքականության վերաբերյալ»:
Նմանատիպ հոդվածներ
Անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից
Հուլիսից սկսած՝ բոլոր անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարումներից և հարկերից։ Այս մասին այսօր Շի...
Գնումներն իրականացնելիս նախընտրությունը տվեք տեղական արտադրողին. վարչապետ
Հայաստանում վերջապես պետք է այդ մշակույթը զարգանա, որ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի սպառողները, իրենց գնումներն իրակ...
«Աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում». վարչապետ
Բացի աշխատանքից բարեկեցություն ստեղծելու այլ ճանապարհ չկա։ Բոլոր նրանք, ովքեր այլ բան են ներշնչում մեր ժողովրդին՝ ուզում...
Փաշինյանը ուղղաթիռով Իջևան չի մեկնել․ այն վերջին անգամ օգտագործել է Արմեն Սարգսյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռը վերջին անգամ օգտագործել է Արցախ այցի ժամանակ՝ հունիսին, Իջեւան գնալիս նա ուղղաթիռո...