Զինծառայող Յուրի Բրոյանին տեղափոխել են հոսպիտալ. երկու շաբաթից կլինի վերջնական որոշումը
Զինծառայող Յուրի Բրոյանը ՊՆ ռազմական ոստիկանությունից տեղափոխվել է Կանազի հոսպիտալ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց զինծառայողի փաստաբան Հայարփի Սարգսյանը։
«Մոտ երկու շաբաթ պետք է հետազոտվի, որի արդյունքում կկայացվի վերջնական որոշում», - ասաց նա։
Նշենք, որ Յուրի Բրոյանը երեկ ներկայացվել է Ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին, որից հետո է տեղափոխվել հոսպիտալ։
Փաստաբանն ասաց, որ հանձնաժողովի վերջնական որոշումը կլինի երկու շաբաթից։
«Բայց ակնհայտ է ու ես ինքս ակնկալում եմ, հաշվի առնելով քաղաքացիական հիվանդանոցի բժիշկների կարծիքը, որ ինքը չպետք է շարունակի ծառայությունը», - ասաց նա։
Հայարփի Սարգսյանը նշեց, որ առողջական վիճակում դեպի լավ փոփոխություններ չկան։
«Ցնցումները շարունակվում են, միայն մի քիչ տրամադրությունն է բարձր», - ասաց նա։
Հիշեցնենք՝ Յուրի Բրոյանը բանակ էր զորակոչվել նախորդ տարվա օգոստոսին՝ թույլ մտավոր հետամնացություն ախտորոշմամբ։
Նմանատիպ հոդվածներ
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
Դաժան սպանդ Էջմիածնում․ այս անգամ կրակել են կերակրող շանը
Ֆեյսբուքում օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված էին սատկած շներ։ Կենդանիներին Էջմիածնում սատկացրել էի...
Սևանն արագ ինքնամաքրվում է. Այսեր Ղազարյան
ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարար, փորձագետ Այսեր Ղազարյանը Սևանա լճի ներկայիս վիճակն արտացոլող հերթական պատկերն է հ...