«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանության պատվիատուները հայտնի չեն. գործով ձերբակալված չկա
«Օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով որեւէ անձ չի ձերբակալվել:
Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը, գրում է Armtimes.com-ը:
Քիչ առաջ Shantnews-ը, հղում անելով իր աղբյուներներին, նշել էր, թե սպանության պատվիրատուներն արդեն հայտնի են, ավելին՝ նրանք ձերբակալվել են:
Նաիրա Հարությունյանը մեր զրույցում ասաց, որ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում կասկածյալ ներգրավված անձ չկա: Մեր հարցին՝ կատարողի ինքնությունը պարզվե՞լ է, Նաիրա Հարությունյանը պատասխանեց. «ՀՀ Քննչական կոմիտեն շարունակում է ձեռնարկել անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումները 46-ամյա տղամարդու սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Նախաքննական մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ սպանություն կատարած անձի ինքությունը պարզելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...
Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաեւ շաբաթ օրերին
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ամառային հանգստի ամիսներին ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքն անխոչընդոտ ի...
Դաժան սպանդ Էջմիածնում․ այս անգամ կրակել են կերակրող շանը
Ֆեյսբուքում օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված էին սատկած շներ։ Կենդանիներին Էջմիածնում սատկացրել էի...