Իջևանի բողոքի ակցիայից հետո 22 անձ է բերման ենթարկվել. 11 անձի փորձում են հայտնաբերել
Իջևանում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով ոստիկանությունը բերման է ենթարկել 22 անձանց, ևս 3–ը ներկայացել են ինքնակամ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«13 անձ ձերբակալվել են անկարգություններին մասնակցելու կասկածանքով, հարցաքննվել։ 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 5-անձ քրեական գործի շրջանակում ունեն վկայի դատավարական կարգավիճակ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ևս 11 անձի հայտնաբերելու ուղղությամբ»,– նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ, ինչի մասին ՔԿ–ն կտեղեկացնի լրացուցիչ։
Նմանատիպ հոդվածներ
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
Դաժան սպանդ Էջմիածնում․ այս անգամ կրակել են կերակրող շանը
Ֆեյսբուքում օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված էին սատկած շներ։ Կենդանիներին Էջմիածնում սատկացրել էի...
Սևանն արագ ինքնամաքրվում է. Այսեր Ղազարյան
ՀՀ շրջակա միջավայրի նախկին փոխնախարար, փորձագետ Այսեր Ղազարյանը Սևանա լճի ներկայիս վիճակն արտացոլող հերթական պատկերն է հ...