Արդեն բոլոր սահմաններն անցնում են․ change.org-ը ջնջել է տամբուլյան կոնվենցիայի մերժման ստորագրահավաքի հայտարարությունը․ Զոհրաբյան
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ "Տեղեկացնում եմ, որ change.org-ը ստամբուլյան կոնվենցիայի մերժման հետ կապված ստորագրահավաքի հայտարարությունը ջնջել է:
change.org-ի ԱՄՆ գրասենյակից գրավոր հայտնել են, որ՝ «Մենք գրում ենք ձեզ, որ ձեր միջնորդագրում ընդգրկված տեղեկատվությունը հայտնաբերվել է որպես ատելության խոսք: Ինչպես բացատրված է մեր [Համայնքային ուղեցույցում] (https://www.change.org/about/community-guidelines ), մենք թույլ չենք տալիս բովանդակություն, որը հարձակվում կամ խեղաթյուրում է մարդկանց ամբողջ դասը `ըստ տարիքի, գույնի ազգություն, ազգային ծագում, ռասայականություն, կրոն, սեռի, ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ, բժշկական վիճակը կամ վետերանների կարգավիճակ: Որպես այդպիսին, մենք ձեր միջնորդության մեջ ձեր միջնորդությունը / բովանդակությունը մերժեցինք:․․»:
Ստորագրահավաքի հայտարարության մեջ ատելության որևէ խոսք առկա չէր, մեջբերված էին կոնվենցիայից, բացատրական զեկույցից և Բուլղարիայի սահմանադրական դատարանի որոշումից մտքեր և կոչ էր արվել չվավերացնել ստամբուլյան կոնվենցիան:
Սա պետք է իմանալ խոսքի ազատության վերաբերյալ Change.org ԱՄՆ գրասենյակի պատկերացումների մասին:
ՈՒ այս խիստ գերզգայական խտրական մոտեցումն անցնում է բոլոր սահմանները":
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պոպուլիստական ա՞. բայց հավես ա. Վիկտոր Մնացականյանը կենտրոնում աղբ է հավաքում
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն այս րոպեներին աղբ է հավաքում Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա-Աբովյան խ...
էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել Նուբարաշենի գերեզմանատանը
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝...
Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաեւ շաբաթ օրերին
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ամառային հանգստի ամիսներին ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքն անխոչընդոտ ի...
Դաժան սպանդ Էջմիածնում․ այս անգամ կրակել են կերակրող շանը
Ֆեյսբուքում օրերս լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում պատկերված էին սատկած շներ։ Կենդանիներին Էջմիածնում սատկացրել էի...