Վճռաբեկի նախագահը՝ իր ենթակայի ձերբակալության մասին
Այսօր դատավորների ժողովից հետո լրագրողների հետ զրույցում Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն անդրադարձավ ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձի ձերբակալությանը։
«Վճռաբեկ դատարանի ցանկացած դատավոր և առհասարակ այլ դատավորներ ևս խիստ կողջունեն նման գործընթացները, որպեսզի կոռուպցիոն երևույթները վեր հանվեն, և այդ անձինք ենթարկվեն պատասխանատվության»,- հայտարարեց նա։
Խունդկարյանի խոսքով՝ բարեխիղճ, պարկեշտ դատավորներն իրենց գործունեությունն են իրականացնում, և եթե հանկարծ պարզվի, որ որևէ մեկը այդ գործունեությունից դուրս ինչ–որ հանցավոր գործունեություն է իրականցնում, պետք է ենթարկվի պատասխանատվության։
«Հավատացեք, դատավորների համար էլ է ողջունելի, որ դրանք բացահայտվեն ժամանակին»,- ասաց նա։
Վճռաբեկի նախագահը, սակայն ձեռնպահ մնաց հրապարակելու ձերբակալված պաշտոնյայի անունը։
Նշենք, որ խոսքը վճռաբեկ դատարանի աշխատակազմի քրեական գործերով գրասենյակի ղեկավար Արմեն Հարությունյանի մասին է, իսկ նրա հետ մյուս ձերբակալվածը նախկին փաստաբան է։
Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ նախկին փաստաբանը ՀՀ քաղաքացու օգտին քաղաքացիական գործով բարենպաստ դատական ակտի կայացումն ապահովելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձին տվել է կաշառք գումար:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով, 2 անձ ձերբակալվել է:
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել. Հրանտ Բագրատյան
Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի հետ
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 6-ի առավոտյան Նի...
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով
Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն...
ՊՆ-ում պաշտոնանկությունները սկսվեցին. Լուրջ գործընթաց է մեկնարկել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախարարությունում...