ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները հավաքել են աղբն ու նետել քաղաքապետարանի մուտքի մոտ
Ի նշան բողոքի քաղաքացիները աղբ են նետում Քաղաքապետարանի շենքի դիմաց Նրանք Արշակունյաց փողոցի շենքերից մեկի բակի աղբը հավաքել ու տեղափոխել են քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ այդ հատվածում աղբահանությունը արդեն 21 օր չի իրականացվել։ Նրանք կոչ են անում քաղաքացիներին միանալ ակցիային և մաքրել քաղաքը աղբից։ Ակցիան իրականացնում է «Իրավունքի և հասարակական արժեքների գերակայություն» ՀԿ-ի կողմից: