Ռուսական կողմը պահանջում է ՌԴ արտահանձնել Պուտինին հայհոյած վրացի հաղորդավարին
Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության «P.S.» հեղինակային ծրագրի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան, որը երեկ հաղորդման մեկնարկին հայհոյանքներ էր տեղացել Ռուսաստանի Դաշնության նախագահ վլադիմիր Պուտինի հասցեին, պետք է Ռուսաստան արտահանձնվի և կանգնի դատարանի առաջ: Այս մասին հայտարարել է ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:
« Պետք է նրան մեր երկիր արտահանձնել, որպեսզի մեր դատարանը որոշի՝ ըստ մեր երկրի օրենսդրության ինչպիսի միջոցով պատասխանատվության ենթարկի նրան, իսկ հետագայում արդեն կորոշի՝ որտեղ է նա կրելու պատիժը. Ռուսաստանի՞, թե՞ Վրաստանի տարածքում»,- ասել է Վոլոդինը:
Արդեն հայտնել էինք, որ Գաբունիայի աշխատանքային լիազորությունները 2 ամսով դադարեցվել են:
Նմանատիպ հոդվածներ
Մանվել Գրիգորյանի՝ Մանվել անունով թոռը զորակոչվել է բանակ. News.am
NEWS.am–ի տեղեկություններով՝ օրեր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի թոռը՝...
Արտակարգ դեպք Երևանում. Բերման են ենթարկվել գործարար, «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմու...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Վթար էներգետիկ համակարգում․ փոխվարչապետ
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից. News.am
News.am-ը տեսանյութ է հրապարակել «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը՝...