ՈՒՂԻՂ. Վրաստանում «Ռուսթավի 2»-ի շենքի մոտ կրկին ցույցեր են
Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ արդեն երկրորդ օրն է՝ բողոքի ցույց է ընթանում, որի պատճառը «P.S.» հեղինակային ծրագրի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի՝ երեկ հաղորդման սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած հայհոյանքներն են, գրում է РИА Новости-ն:
Մեծ թվով օգտատերեր քննադատել են Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը:
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր հերթին ֆեյսբուքյան էջի միջոցով հայտարարել է, որ դեմ է հիստերիային և էպիտաժին, և որ իրականությանը պետք է «քաղաքակիրթ ձև» հաղորդել, սակայն ավելի ուշ ջնջել է գրառումը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից. News.am
News.am-ը տեսանյութ է հրապարակել «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում վթարից տուժած քաղաքացուն ուղղաթիռով տեղափոխում են ՀՀ
Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժածներից Ա. Մ.-ն, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հայ բժիշկների հսկողութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի նախագահը կարմիր լողավարտիքով հայտնվել է լողափին
ՈՒկրաինացիների կողմից հիացմունքի է արժանացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քայլը, երբ կարմիր լողավարտիքով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացառիկ կադրեր՝ գնացքը հոսանքազրկման պահին
Քիչ առաջ հայտնել էինք, որ հոսանքազրկումների հետևանքով խափանվել էր Մետրոպոլիտենի աշխատանքը:SHANTNEWS.am-ը ներկայացնում է...