Հուսով եմ՝ սա վերջին օրերի ողբերգական վթարների արձագանքը չի միայն․ Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցերեկը վերադառնում էի Սևանից։ ՃՈ անցակետի մոտ զգալի թվով ոստիկաններ կային, բոլոր մեքենաները կանգնեցնում էին, զննում, բարի ճանապարհ մաղթում։ Ոնց հասկացա, ակցիան պրոֆիլակտիկ էր, նպատակ ուներ ուղղակի զգոնացնել վարորդներին։ Ճանապարհին էլ սովորականից շատ ոստիկանական մեքենաներ կային։
Հուսով եմ՝ սա վերջին օրերի ողբերգական վթարների արձագանքը չի միայն, ու խիստ ճանապարհային հսկողությունը շարունակական կլինի։ Շատ լավ է, երբ մարդիկ ձգվում են ոստիկանի ներկայությունից. դա երգի-պարի-ասմունքի համույթից ազգ ու պետություն դառնալու ամենաառաջին պայմաններից է։ Հուսով եմ նաև, որ երթևեկության հսկողությունը խիստ կլինի նաև փոքր ու մեծ քաղաքներում։ Դրա կարիքը շատ կա։ Օրինակ՝ այսօր, հերթական անգամ, ականատես եղա մի տականք սովորության. մեր Սևան քաղաքում արական սեռի չափահաս առանձնյակն իր սովետական ավտոն վարում էր՝ 1-2 տարեկան երեխան գրկին։ Ես նույնիսկ չգիտեմ՝ ՃԵԿ-ն ինչ պատիժ է նախատեսում նման դեպքերում, բայց ես կառաջարկեի ծնողական իրավունքից զրկել նման ջիգիթներին»։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Երևանում. Բերման են ենթարկվել գործարար, «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմու...
Այս բոլոր կառույցների՝ «օբեկտների» կեղտաջրերը լցվում են Սևանա լիճ
Այսօր Aurora Media-ի լրատվական ծառայությունը շրջայց է կատարել Սեւանա լճի մոտակայքում: Լճի վիճակը վատթար է, տարածված է գա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից. News.am
News.am-ը տեսանյութ է հրապարակել «օրենքով գող» Անդիկի հուղարկավորությունից: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը՝...
Մանվել Գրիգորյանի՝ Մանվել անունով թոռը զորակոչվել է բանակ. News.am
NEWS.am–ի տեղեկություններով՝ օրեր առաջ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի թոռը՝...